Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումն ու նվազեցնում առողջապահական համակարգի բեռը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն անվճար են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:
COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայությունների հասանելիությունը ոչ աշխատանքային օրերին բնակչության համար ապահովելու և COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացն իրականացնելու նպատակով, ապրիլի 24-ից շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-ից 16:00-ը ներառյալ սահմանվում են հերթապահություններ` ԱԱՊ բժիշկների (թերապևտ/ընտանեկան բժիշկ) և իմունականխարգելման կաբինետի ավագ և/կամ միջին բուժաշխատողների ընդգրկմամբ: