• 1. Կարո՞ղ է արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութի ազդեցությամբ փոփոխվել ԴՆԹ-ն

    COVID-19-ի դեմ ՌՆԹ-պատվաստանյութը փոփոխության չի ենթարկում մարդու ԴՆԹ-ն։ ՌՆԹ-պատվաստանյութերը խթանում են իմուն պատասխանը։ COVID-19-ի դեմ ՌՆԹ-պատվաստանյութը չի ներթափանցում բջջի կորիզի մեջ, հետևաբար չի կարող ազդել ԴՆԹ-ի վրա։

  • 2. Արդյո՞ք պետք է COVID-19-ով հիվանդացածները պատվաստվեն

    Այո՛, պետք է պատվաստվել, COVID-19-ի հետ կապված առողջական լուրջ ռիսկերի, ինչպես նաև հնարավոր կրկնավարակի պատճառով։ Ներկայում, դեռևս հայտնի չէ, թե COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո որքան ժամանակ է պաշտպանված անձը ։

  • 3. Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն

    COVID-19-ի դեմ պատվաստանյութերից որևէ մեկը չի պարունակում կենդանի վիրուս։ Ինչը նշանակում է, որ այն չի կարող առաջացնել կորոնավիրուսային հիվանդություն։

  • 4. Արդյո՞ք անհրաժեշտ է պատվաստումից առաջ COVID-19-ի թեստ հանձնել

    COVID-19-ի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա: Այս փաստը չի խանգարում պատվաստմանը և օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում:

  • 5. Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութը պաշտպանում է COVID-19-ից

    COVID-19-ի դեմ պատվաստանյութը վարժեցնում է իմունային համակարգը, որպեսզի այն ճանաչի վիրուսը և պայքարի կորոնավիրուսային հիվանդություն  առաջացնող վիրուսի դեմ:

  • 6. Արդյո՞ք պատվաստումները վտանգավոր չեն մեծահասակների և քրոնիկ հիվանդների համար

    Պատվաստումները մեծահասակների և քրոնիկ հիվանդների համար անվտանգ են։ Հենց այս խմբերը պետք է առաջնահերթ պատվաստվեն ավելի խոցելի լինելու պատճառով:

  • 7. Արդյո՞ք պետք է հետևել հակահամաճարակային կանոններին պատվաստվելուց հետո

    Նույնիսկ եթե պատվաստվել եք, շարունակե՛ք հետևել հակահամաճարակային կանոններին՝ կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն, հաճախակի՛ լվացեք կամ ախտահանեք ձեռքերը:

  • 8. Ապահո՞վ է արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութը, եթե անձը պլանավորում է երեխա ունենալ

    COVID-19-ի դեմ պատվաստանյութը դրդում է օրգանիզմին, որպեսզի այն արտադրի հակամարմիններ, որոնք կպայքարեն COVID-19-ի վիրուսի դեմ։ Առկա չէ որևէ ապացույց, որ COVID-19-ի դեմ պատվաստումը հղիության, այդ թվում՝ պլացենտայի ձևավորման հետ կապված, որևէ խնդիր կարող է առաջացնել։

  • 9. Արդյո՞ք ներարկումից իմունիտետը ընկնում և մեծանում է վարակման ռիսկը

    Որևէ պատվաստանյութ չի ընկճում իմուն համակարգը:

    Իրականում, հակամարմինները 1-ին ներարկումից մի քանի օր հետո են զարգանում, սակայն այդ քանակը բավարար չէ լիարժեք իմունիտետի համար:

    Պարտադիր է նաև 2-րդ դեղաչափը:

  • 10. Արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստվելու դեպքում COVID-19-ի ՊՇՌ ախտորոշիչ թեստի արդյունքները կլինեն դրական

    ՊՇՌ թեստի արդյունքները չեն կարող լինել դրական, քանի որ պատվաստանյութը չի պարունակում կենդանի վիրուս:

  • 11. Արդյոք անհրաժեշտ է նախքան պատվաստումն իրականացնել լաբորատոր հետազոտություններ:

    Պատվաստումից առաջ որևէ լաբորատոր հետազոտության կարիք չկա, այդ թվում նաև կոագուլոգրամմայի, արյան մակարդելիության գործոնների որոշման:

  • 12. Արդյո՞ք պետք է հիվանդացած անձի հակամարմինները որոշվեն պատվաստելուց առաջ և հետո։

    Պատվաստվելուց առաջ և հետո հակամարմիններ որոշելու անհրաժեշտություն չկա: