Գիտական խորհուրդ

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդը, վերջինիս անհատական կազմն ու կանոնակարգը հաստատվել են համաձայն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի 2018 թվականի հունիսի 12 թիվ 838-Ա հրամանի։

Խորհրդի նպատակն է Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գիտական հետազոտությունների շրջանակներում տրամադրել կազմակերպական, գիտամեթոդական և խորհրդատվական աջակցություն։

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր տնօրենի հրամանը կազմակերպության գիտական խորհուրդ ստեղծելու, անհատական կազմը և կանոնակարգը հաստատելու մասին