• Փաստեր COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ

    ✅ Sputnik-V պատվաստանյութի ազդեցությունը նման է AstraZeneca պատվաստանյութին, սակայն ի տարբերություն մյուս նման պատվաստանյութերի, այն կիրառվում է պատվաստանյութի երկու փոքր-ինչ տարբեր բաղադրիչների տեսքով` առաջին և երկրորդ դեղաչափերի համար: Ապացուցվել է, որ այն արդյունավետ է և անվտանգ, առանց փորձարկման ընթացքում պատվաստանյութի հետ կապված լուրջ անբարենպաստ դեպքերի:

    III փուլի կլինիկական փորձարկման միջանկյալ արդյունքները ցույց են տալիս բարձր պաշտպանիչ ազդեցություն՝ բոլոր մասնակից տարիքային խմբերի համար` համաձայն Lancet ամսագրում հրապարակված հետազոտությունների: Պատվաստանյութի արդյունավետությունը 91,6% է:

    https://www.bbc.com/news/health-55900622,  https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(21)00191-4/fulltext

     

    ✅ AstraZeneca-ն առաջին պատվաստանյութն է, որի համար փաստվել է, որ վերջինս էապես դանդաղեցնում է վիրուսի փոխանցումը: Պատվաստանյութը կարող է կրճատել վիրուսի փոխանցումը գրեթե երկու երրորդով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ պատվաստանյութն ավելի արդյունավետ է, եթե երկու դեղաչափերի միջև ինտերվալը չորս շաբաթից ավել է: Պատվաստանյութի երկու դեղաչափերից հետո ՊՇՌ թեստերի դրական արդյունքները նվազում են կիսով չափ , իսկ մեկ դեղաչափից հետո՝ 67%-ով: Հետազոտությունը նաև փաստում է, որ պատվաստանյութը կարող է էական պաշտպանություն առաջացնել մեկ դեղաչափից հետո՝ ըստ գնահատումների ապահովելով մոտ 76% արդյունավետություն առաջին դեղաչափին հաջորդող երեք ամիսների ընթացքում:

    https://www.nytimes.com/live/2021/02/03/world/covid-19-coronavirus?referringSource=articleShare,  https://edition.cnn.com/2021/02/03/health/astrazeneca-vaccine-transmission-gbr-intl/index.html

     

    ✅Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջինը արտակարգ իրավիճակներում կիրառելու համար հաստատվել է Pfizer պատվաստանյութը: Փորձագետների կողմից վերանայվել են կլինիկական փորձարկումների տվյալները և եզրակացվել, որ պատվաստանյութը համապատասխանում է ԱՀԿ-ի անվտանգության և արդյունավետության խիստ չափանիշներին: Համաձայն վերջին հետազոտության արդյունքների` պատվաստանյութի մեկ դեղաչափից հետո ապահովվում է 90% պաշտպանություն, որը ձևավորվում է պատվաստումից հետո՝ 14-ից 21-րդ օրերի ընթացքում:

    https://www.who.int/news/item/31-12-2020-who-issues-its-first-emergency-use-validation-for-a-covid-19-vaccine-and-emphasizes-need-for-equitable-global-access,  https://www.theguardian.com/world/2021/feb/03/one-pfizerbiontech-jab-gives-90-immunity-from-covid-after-21-days

  • Ինքնամեկուսացման խորհուրդներ

    1. Մնացե՛ք տանը

    Մնացե՛ք տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք կա բուժօգնության։ Մի՛ գնացեք աշխատանքի կամ ուսման վայր, մի՛ այցելեք հասարակական վայրեր, մի՛ օգտվեք հասարակական տրանսպորտից/ տաքսիներից։ Մթերքի, այլ գնումների կամ դեղամիջոցների անհրաժեշտության դեպքում՝ աշխատեք դրանք պատվիրել հեռախոսով կամ առցանց։

    1. Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

    Եթե բնակվում եք մի վայրում, որտեղ Ձեզ հետ միասին կան տան անդամներ կամ այլ անձինք՝ մեկուսացվե՛ք բացվող պատուհանով լավ օդափոխվող տարածքում։ Ապահովեք ամբողջ տարածքի ախտահանումը 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչով։ Պարբերաբար պատշաճ կերպով մաքրե՛ք լոգարանը, սահմանե՛ք լվացվելու և լոգանք ընդունելու համար հերթականություն, ըստ որի՝ մեկուսացված անձը պետք է վերջինն օգտվի լոգարանից և այնուհետև մանրակրկիտ մաքրի այն։ Առանձնացրե՛ք մեկուսացված անձի սրբիչը (և՛ լոգանքի, և՛ ձեռքերի) տան մյուս անդամների սրբիչներից։

    Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն (1 մ)։ Խուսափե՛ք գրկախառնություններից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։

    1. Զանգահարե՛ք բժշկին՝ մի այցելեք

    Բոլոր բժշկական այցելությունները նախապես քննարկե՛ք համապատասխան մասնագետի հետ։

    1. Կրե՛ք բժշկական դիմակ

    Կրեք, երբ գտնվում եք ուրիշների հետ մի սենյակում։

    1. Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

    Հազալիս և փռշտալիս փակե՛ք բերանը և քիթը մեկանգամյա անձեռոցիկով։ Գցե՛ք անձեռոցիկները պլաստիկ աղբի տոպրակի մեջ, և անմիջապես լվացե՛ք ձեռքերը։

    1. Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

    Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով և ջրով առնվազն 20 վայրկյանի ընթացքում և մանրակրկիտ չորացրեք։ Խուսափեք չլվացված ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց։

    1. Առանձնացրե՛ք տնային պարագաները

    Առանձնացրե՛ք սպասքը, սրբիչները, անկողնային պարագաներ և այլ իրերը տան մյուս անդամներից։ Այս իրերն օգտագործելուց հետո, մանրարկրկիտ լվացեք դրանք օճառով և ջրով։

    1. Հյուրեր մի՛ ընդունեք

    Ձեզ հետ տանը կարող են մնալ միայն Ձեր տան անդամները։ Հյուրեր մի՛ հրավիրեք և մի՛ ընդունեք։ Շփվե՛ք առցանց։

    1. Տնային կենդանիներ

    Աշխատեք հեռու մնալ Ձեր տնային կենդանիներից։ Եթե անխուսափելի է՝ ապա լվացե՛ք ձեռքերը նախքան շփումը և շփումից հետո։

    1. Լվացքի համար ապահովե՛ք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

    Լվացքի ժամանակ ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան՝ լվացքի փոշու համադրությամբ։ Չորացրեք և արդուկեք թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Կրեք մեկանգամյա ձեռնոցներ և գոգնոց, երբ գործ ունեք աղտոտված իրերի հետ։

    Լվացքը լվացքատուն մի՛ ուղղարկեք։

    1. Հերմետիկ փակեք աղբամանը

    Օգտագործած անձեռոցիկները, դիմակները և այլ կենցաղային աղբը հավաքեք աղբի համար նախատեսված տոպրակներում և լցվելուն պես կապեք, տեղադրեք մեկ այլ տոպրակի մեջ և կրկին կապեք, որից հետո աղբը հեռացրեք:

    1. Հետևեք ախտանշանների զարգացմանը

    Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշաններ, զանգահարեք 060838300։ Արտակարգ դեպքում զանգահարեք շտապ օգնություն և տեղեկացրեք օպերատորին, որ գտնվում եք ինքնամեկուսացման մեջ։ Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.ncdc.am։

  • Օգտակար տեղեկատվություն

  • Ինչպե՞ս կրել դիմակ

  • Համաճարակաբանական միջոցառումներ աշխատավայրում

  • Միֆեր

  • Տեսանյութեր

    Պաշտպանվի՛ր, պատվաստվիր COVID-19-ի դեմ

    Գիտնականները կողմ են պատվաստմանը

    Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր

    Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր

    Համավարակի ցուցանիշների անկումից մինչև COVID-19-ի պատվաստանյութի հասանելիություն.

    COVID-19-ի դեմ պայքարի ամփոփում. 2020 թվական

    COVID-19. պատվաստումներ

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը

    Պայքար COVID-19-ի դեմ. պատվաստվի՛ր ու պաշտպանվի՛ր

    15000 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութ է ներկրվել

    Պայքար COVID-19-ի դեմ. լարված իրավիճակ

    Զգոնության անկում

    Պատվաստվի՛ր COVID-19-ի դեմ

    COVID-19. պատվաստանյութերի մշակման ուղիները

    Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն

    «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածի ներբեռնման և գործարկման վերաբերյալ ուղեցույց։

    3 հարց COVID-19-ի մասին. Սամսոն Խաչատրյան/ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու

    COVID-19. հակահամաճարակային կանոնները դպրոցներում

    3 հարց COVID-19-ի մասին. Նաիրա Գոգյան/ ԱՆ էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու

    Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշիչ թեստավորում

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեսաուղերձը

    Բժիշկը զինվորին է պետք

    Կյանքերը փրկվում են միասնությամբ

    COVID-19. Կանխարգելումը լավագույն պաշտպանությունն է

    3 հարց COVID-19-ի մասին. Լուսինե Եղիազարյան/ ԱՆխորհրդատու թոքաբանության և տուբերկուլոզի գծով

    3 հարց COVID-19-ի մասին. Հայկուհի Գյոկչյան/ ԱՆխորհրդատու ուռուցքաբանության գծով

    3 հարց COVID-19-ի մասին. Սևան Իրիցյան/ ԱՆ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի գծով խորհրդատու

    3 հարց COVID-19-ի մասին. Սամվել Հայրումյան/ ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու

    3 հարց COVID-19-ի մասին. Նարինա Սարգսյանց/ ԱՆ խորհրդատու ինֆեկցիոն հիվանդությունների գծով

    Կրիր դիմակ, փրկիր կյանքեր

    Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր

    COVID-19 թեստավորում

    Տան պայմաններում նոր կորոնավիրուսի բուժման կանոնները

    COVID-19. փակ բնակավայրեր

    Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակը

    COVID-19-ը` ռիսկերը տարեցների և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց մոտ

    Սոցիալական հեռավորություն

    Մնա՛ տանը

    Մեկանգամյա պաշտպանիչ արտահագուստը հանելու հաջորդականությունը

    Ինչպես կրել մեկանգամյա պաշտպանիչ արտահագուստը

    Համաճարակաբանական անվտանգության կանոնները բժշկական կազմակերպություններում

    Պայքար COVID-19-ի դեմ. դրական արդյունքներ

    Բժիշկների վերապատրաստում

    Ընդդեմ կորոնավիրուսի

    Պահպանի՛ր սոցիալական հեռավորութուն

    Կրկին կորոնավիրուսի մասին

    Կտորե դիմակներ

    #ՄնաՏանը

    Թեստավորում

    Հանրային տրանսպորտ

    Ինքնամեկուսացում

    Խորհուրդներ` Նոր կորոնավիրուսից պաշտպանվելու համար

    Չարթերային թռիչքով Երևան ժամանած քաղաքացիները մեկուսացվել են

    7 քայլ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

    Խորհուրդներ` Նոր կորոնավիրուսից պաշտպանվելու համար

    Չարթերային թռիչքով Երևան ժամանած քաղաքացիները մեկուսացվել են

    Խորհուրդներ` Նոր կորոնավիրուսից պաշտպանվելու համար

    7 քայլ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

    Հաճախ տրվող հարցեր

    Ե՞րբ և ինչպե՞ս է պետք կրել բժշկական դիմակ

    Կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումները | Հանրային քննարկում

    Ինչպե՞ս է պաշտպանվում հայաստանը կորոնավիրուսի դեմ

    2 շաբաթով դադարեցվում է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը

    Վարչապետ Փաշինյանի խոսքը Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստում

    Կորոնավիրուսով պայմանավորված աշխատանքները

    Ի՞նչ է կորոնավիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել դրանից

    Նոր կորոնավիրուսը Հայաստանի համար նվազ ռիսկային է

    Օձերի հիպոթեզը երկրորդ պլան մղվեց, խոսում են չղջիկների մասին. Լիլիթ Ավետիսյանը՝ կորոնավիրուսի մասին

  • People in Need (PIN) ՀԿ. COVID-19-ի կանխարգելում

Նորություններ

    • 17 Հոկտեմբերի, 2020
    • 0
    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

    Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 63000 դեպք, որոնցից 47925-ն` առողջացած, 1067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 344053 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3937 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1540 նոր դեպք: Ունենք 384 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում

    • 16 Հոկտեմբերի, 2020
    • 0
    Հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով

    Հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով

    Վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն։ Հաշվի առնելով առկա լարված համաճարակային իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել

    • 16 Հոկտեմբերի, 2020
    • 0
    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում

    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը երկրում

    Հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած, 1056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 340116 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4005 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1465 նոր դեպք: Ունենք 422 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում

    • 15 Հոկտեմբերի, 2020
    • 0
    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

    Հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59995 դեպք, որոնցից 47119-ն` առողջացած, 1046-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11519 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Ունենք 406 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում