Հաճախ հնչող հարցեր

Ի՞նչ է Կորոնավիրուսը։
Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, օրինակ՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնավիրուսը (nCoV) նոր ենթատեակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։
Կորոնովիրուսը կենդանական ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է կենդանիներից մարդուն։

Կորոնավիրուսներով վարակման արդյունքում հիմնականում ախտահարվում են շնչառական օրգանները։ Հետևաբար առաջարկվում է հետևել ձեռքերի, ինչպես նաև հազալու և փռշտալու հիգիենայի պահպանման կանոններին։ Չվարակվելու համար, խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել կենդանիների հետ չպաշտպանված շփումից՝ օգտագործելով անհատական պաշտպանիչ միջոցներ, իսկ շփման դեպքում՝ մանրակրկիտ լվանալ ձեռքերը, ինչպես նաև լիարժեք եփել միսը նախքան մատուցելը։

Նոր կորոնավիրուսային վարակը, ինչպես և այլ շնչառական հիվանդությունները, կարող է առաջացնել թեթև ախտանշաններ՝ հարբուխ, կոկորդի ցավ, հազ և ջերմություն։ Որոշ անձանց մոտ այն կարող է ավելի ծանր ընթանալ և հանգեցնել թոքաբորբի կամ դժվարացած շնչառության։
Այո, անվտանգ է։ Չինաստանից կամ այլ երկրից, որտեղ հայտնաբերվել է նոր կորոնավիրուսային վարակ, ծանրոցներ ստացող անձանց կորոնավիրուսով վարակվելու վտանգ չի սպառնում։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսները երկար չեն գոյատևում այնպիսի առարկաների վրա, ինչպիսիք են ծանրոցներն ու նամակները։
Ոչ, ներկա պահին ապացուցված չէ, որ ընտանի կենդանիներ (կատուները կամ շները) պահող անձինք վարակվել են նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) կամ տարածել են այն։
Ոչ։ Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) կանխարգելման կամ բուժման համար որևէ դեղամիջոց չի առաջարկվում։ Մինչդեռ, վարակված անձանց ախտանշանները թեթևացնելու կամ բուժելու նպատակով նշանակվում է համապատասխան խնամք, իսկ ծանր դեպքերում՝ ախտանշանային բուժում։ Բուժման որոշ եղանակներ գտնվում են ուսումնասիրության փուլում և կանցնեն կլինիկական փորձարկումներ։ ԱՀԿ-ն, իր գործընկերների հետ համատեղ, աջակցություն է ցուցաբերում աշխատանքների կազմակերպման գործընթացում։
Ոչ, հակաբիոտիկները չեն կիրառվում վիրուսների դեմ (կիրառելի են միայն մանրէների դեմ)։ Հետևաբար, հակաբիոտիկները չպետք է կիրառվեն նաև որպես նոր կորոնավիրուսային (2019-nCoV) վարակի կանխարգելման կամ բուժման միջոց։ Այնուամենայնիվ, հակաբիոտիկներ կարող են նշանակվել, եթե դուք հոսպիտալացվել եք կորոնավիրուս (2019-nCoV) ախտորոշմամբ և Ձեզ մոտ առկա է համակցված մանրէային վարակ։
Այո, Նոր կորոնավիրուսը (2019-nCoV) շնչառական վարակ է, և կարող է փոխանցվել մարդուց մարդ, սովորաբար, վարակված անձի հետ սերտ շփման միջոցով, օրինակ՝ տանը, աշխատավայրում կամ բուժհաստատությունում։
Մարդիկ, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են վայրեր, որտեղ շրջանառում է Նոր կորոնավիրուսային վարակը։ Ներկայումս, Նոր կորոնավիրուսային վարակը շրջանառում է Չինաստանում, որտեղ և արձանագրվել է վարակվածների թվի ճնշող մեծամասնությունը։ Այլ երկրներում վարակման դեպքերն արձանագրվել են Չինաստանից ճանապարհորդողների շրջանում, կամ այն անձանց, ովքեր ապրել կամ աշխատել են այնտեղից ժամանած անձանց հետ, ինչպես օրինակ՝ ընտանիքի անդամներ, գործընկերներ կամ բուժաշխատողներ, ովքեր խնամել են պացիենտներին նախքան Նոր կորոնավիրուսային վարակի հաստատվելը։
Թեև դեռ կարիք կա առավել մանրամասն ուսումնասիրելու, թե ինչ ազդեցություն ունի Նոր կորոնավիրուսային վարակը մարդկանց վրա, այնուամենայնիվ հայտնի է, որ տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (օրինակ՝ շաքարային դիաբետ և սրտանոթային հիվանդություններ) գտնվում են Նոր կորոնավիրուսային վարակի ծանր ախտանշանների զարգացման ռիսկի խմբում։
Նոր կորոնավիրուսը շնչառական վարակ է, որը հիմնականում փոխանցվում է վարակված անձի հետ շփման ընթացքում փռշտալիս կամ հազալիս՝ շնչառական կաթիլների միջոցով։ Կարևոր է շնչառական հիգիենայի կանոնների պահպանումը բոլորի կողմից։ Հազալիս կամ փռշտալիս անհրաժեշտ է փակել բերանը և քիթը արմունկով կամ անձեռոցիկով (անձեռոցիկն օգտագործելուց հետո անմիջապես գցել աղբամանը)։ Կարևոր է նաև ձեռքերի հիգիենայի պահպանումը. անհրաժեշտ է պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով։