• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

    Հայաստանի Հանրապետությունում կորոավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ: Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

    Կարդալ ավելին
  • Նոր տվյալներ

    Նոր տվյալներ

    Մարտի 17-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 6 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով՝ այս պահին արձանագրվել է 78 դեպք: Հիշեցնենք, որ ունենք նաև առողջացման 1 դեպք:

    Կարդալ ավելին
  • Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը և ձեռնարկված միջոցառումները

    Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը և ձեռնարկված միջոցառումները

    Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին հոսպիտալացված է 87 հիվանդ: Ըստ Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի` մարտի 16-ի, ժամը 18:00 դրությամբ աշխարհում գրանցվել է 173551 հաստատված

    Կարդալ ավելին
  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ

    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ

    Մարտի 16-ին, ժամը 8:00 դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 2 դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

    Կարդալ ավելին
  • Առողջացման առաջին դեպքը

    Առողջացման առաջին դեպքը

    Կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 2 դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է: Հանրագումարով, այս պահին գրանցվել է հաստատված 28 դեպք: Նշնենք, որ մարտի 1-ին կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է: Նա առողջացել է

    Կարդալ ավելին
  • Նոր տվյալներ

    Նոր տվյալներ

    Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ

    Կարդալ ավելին
  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ

    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի վերաբերյալ

    Մարտի 15-ի, ժամը 14:00 դրությամբ իրականացվել է ևս Կորոնավիրուսային հիվանդության 52 հետազոտություն, որից 49-ի արդյունքը բացասական, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հանրագումարով` այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի երեկոյան: Բացասական լինելու դեպքում, նա դուրս

    Կարդալ ավելին
  • Կոնտակտավորները մեկուսացվում են

    Կոնտակտավորները մեկուսացվում են

    Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ, կրկին Էջմիածնի դեպքի շրջանակից: Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները, մեկուսացվում են։

    Կարդալ ավելին
  • Աբովյանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել

    Աբովյանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել

    Սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: Ինչպես նաև` առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների, բնավ չկարևորելով բնակության վայրը:

    Կարդալ ավելին
  • Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ

    Երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ

    Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե’ բնակչությունից և թե’ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով: Լրատվամիջոցներին խնդրում ենք` «ահասարսուռ» վերնագրերով խուճապային տրամադրություն չստեղծել, վստահել, որ նախարարությունը պատշաճ իրականացնում է իր

    Կարդալ ավելին