• Չինաստանից Հայաստան ժամանողները գտնվում են հսկողության ներքո

    Չինաստանից Հայաստան ժամանողները գտնվում են հսկողության ներքո

    Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած։ Անկախ ազգությունից՝ բոլոր այն անձինք, ովքեր եղել են Չինաստանում, գտնվում են ամենօրյա վերահսկողության ներքո։ Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ, և սահմանվում է հսկողություն` ըստ իրենց բնակավայրի։ Չնայած նրան, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ հայտնի

    Կարդալ ավելին
  • Նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են

    Նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են

    ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» տեղի է ունեցել ճեպազրույց, որտեղ մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսի թեստերի կիրառման հրահանգները և պարզաբանել դրանց առնչվող հարցերը: Նոր կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ հակտացվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, որոնք այժմ գտնվում են «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում: Դրանք 99%-ով ճշգրիտ են։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

    Կարդալ ավելին
  • «Նոր կորոնավիրուսը» ավելացվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում

    «Նոր կորոնավիրուսը» ավելացվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում

    2019 թվականի դեկտեմբերից Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակի վարակ, որի հետևանքով աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» և հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար: Այս համատեքստում այսօր կառավարությունն արտահերթ որոշում է

    Կարդալ ավելին
  • Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

    Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի 2020 թ. հունվարի 30-ի թիվ 93-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով փոխվարչապետ Տ. Ավինյանի նախագահությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնի ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը (հանձնաժողովի նախագահի

    Կարդալ ավելին
  • Մասնագետները ներկայացրել են նոր կորոնավիրուսի կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումները

    Մասնագետները ներկայացրել են նոր կորոնավիրուսի կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումները

    Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մանրամասն ներկայացրել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: ԱՀԿ

    Կարդալ ավելին
  • Նոր կորոնավիրուսով (2019-NCOV) պայմանավորված համաճարակային իրավիճակը` թարմացված

    Նոր կորոնավիրուսով (2019-NCOV) պայմանավորված համաճարակային իրավիճակը` թարմացված

    Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. միջազգային ուղևորություններ

    Կարդալ ավելին
  • Նոր կորոնավիրուսով (2019-ncov) պայմանավորված համաճարակային իրավիճակը

    Նոր կորոնավիրուսով (2019-ncov) պայմանավորված համաճարակային իրավիճակը

    Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: 34 դեպքում հիվանդները բուժվել են: Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում. բոլորը Չինաստանից բերովի: Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի

    Կարդալ ավելին
  • «Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման

    «Նոր կորոնավիրուսի» տարածման ռիսկն՝ ըստ ԱՀԿ գնահատման

    Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող «նոր, առեղծվածային» հիվանդության մասին: Հետևելով իրադարձությունների ընթացքին և ԱՀԿ-ի կողմից իրավիճակի ռիսկի գնահատմանը (աղբյուր՝ https://www.who.int/csr/don/17-january-2020-novel-coronavirus-japan-ex-china/en/, հունվարի 17-ի դրությամբ), կարելի է եզրակացնել, որ «նոր կորոնավիրուսով» պայմանավորված դեպքերը սկսել են արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից, Չինաստանի Ուուհան քաղաքում, որից հետո` Թայլանդում և Ճապոնիայում: Դեկտեմբերից մինչ

    Կարդալ ավելին