ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի 2020 թ. հունվարի 30-ի թիվ 93-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով փոխվարչապետ Տ. Ավինյանի նախագահությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։

Հանձնաժողովը պետք է եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնի ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը (հանձնաժողովի նախագահի տեղակալ), ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լ. Նանուշյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Ադոնցը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ս. Հայրապետյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Մհրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ս. Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի նախագահ Տ. Ռևազյանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հ. Ավագյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ա. Վանյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ե. Զայցևը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի համակարգող Զ. Բեգլարյանը։

Leave a reply