1. ԱՀԿ պաշտոնական դիրքորոշում
  2. Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խոհրդատվական հանձնաժողովի վերջին զեկույցը հրապարակվել է ԱՀԿ-ի 2017թ. հուլիսի 14-ի շաբաթական համաճարակաբանական տեղեկատվական թերթիկում
  3. ՄՊՎ պատվաստանյութի անվտանգության մասին իրականացվել են լայնածավալ հետազոտություններ տարբեր երկրների մի շարք գիտնականների կողմից, որտեղ նրանք ուսումնասիրել են PubMed և Embase հարթակում տեղ գտած 2006-2016թթ. հետազոտությունների արդյունքները՝ կապված ՄՊՎ պատվաստանյութի հետ և եզրահանգել ՄՊՎ պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին
  4. ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման կենտրոն [1] [2]
  5. Եվրոպայի հիվանդությունների վերահսկման կենտրոն /ECDC/ [1] [2] [3]
  6. Եվրոպական դեղերի գործակալության (European Medicines Agency) երաշխավորած կիրառման հրահանգը
  7. ՄՊՎ պատվաստանյութի անվտանգության շարունակական գնահատման տեղեկատվության վրա, ԱՄՆ-ի  Սննդամթերքի և դեղամիջոցների գործակալությունը /FDA/ և ԱՄն CDC-ին  գտնում են, որ Գարդասիլ պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է, օգուտները շարունակում են գերակշռել ռիսկերը: [1] [2]
  8. ԱՄՆ-ում իրականացվել են բազմաթիվ այլ հետազոտություններ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետության և անվտանգության վերաբերյալ, օրինակ՝
    «ԱՄՆ-ում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրման արդյունքում մարդու պապիլոմավիրուսի  տարածվածությունը երիտասարդ կանանց շրջանում» National Health and Nutrition Examination Surveys,2003-2010.  Markowitz LE, et al.  J Infect Dis. 2013;208(3):385-393.
    ՄՊՎ-ի 16/18 շճատիպերով ասոցացված արգանդի պարանոցի ախտահարումների նվազումը ՄՊՎ-ի դեմ պատվաստումներից հետո,   2008-2012թթ. Hariri  S, et al; Vaccine. 2015;33(13):1608-1613.
  9. Կանադայում իրականացվել են բազմաթիվ գիտական հետազոտություններ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետության և անվտանգության վերաբերյալ՝ 44%-ով նվազեցրել են դիսպլազիաների տարածվածությունը (ՌՀ 0.56;ՎՄ 95% CI 0.36- 0.87): ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունքում նվազել են նաև սեռական գորտնուկները (ՎՄ 95% CI -2.54 — 0.88; ՌՀ 0.57, 95% CI 0.20 — 1.58):
    Smith  LM, et al.  Pediatrics. 2015;135(5):e1131-e1140
  10. Շոտլանդիան աշխարհի այն մի քանի երկրներից է, որտեղ հնարավոր է ուսումնասիրել ՄՊՊ-ի դեմ պատվաստումների ներդրման ազդեցությունը պոպուլյացիոն համաճարակաբանական հսկողության միջոցով: Արդյունքում նվազել են արգանդի պարանոցի ախտաբանական վիճակները, մասնավորապես երկրորդ աստիճանի ախտաբանական փոփոխությունները /CIN2/՝ 50%-ով, իսկ /CIN3/՝ 55%-ով: Այս ազդեցությունը դրսևորվել է այն կանանց շրջանում, ովքեր պատվաստվել են «մաքրում» ծրագրի շրջանակներում, աղջիկների շրջանում ՄՊՎ-ի դեմ պլանային պատվաստումների ազդեցությունն ավելի արդյունավետ է: Պատվաստվածների շրջանում դիտվել է ՄՊՎ-ի 16 և 18 շճատիպերի կտրուկ նվազում, 31, 33 և 45 շճատիպերի նշանակալի նվազում՝ ի հաշիվ խաչաձև իմունիտետի:
    Cameron R., Pollock K, Clinical Pharmacist, 8 MAR 2017 Cameron, R. et al., Emerging Infectious Diseases, Vol. 22, No. 1, January 2016
  11. Ավստրալիայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների շնորհիվ 18-24 տարեկան կանանց շրջանում կտրուկ նվազել է ՄՊՎ տարածվածությունը 22.7%-ից /2005թ./ մինչև 1.1% /2015թ./, և Ավստրալիան կարող է դառնալ առաջին երկիրը, որը կվերացնի արգանդի պարանոցի քաղցկեղը
  12. ՄՊՎ արդյունավետությունը 27-45 տարեկան տղամարդկանց շրջանում: [1] [2]
  13. Կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են ոչ միայն աուտոիմուն այլ նաև այլ խանգարումների և ՄՊՎ-ի դեմ քառավալենտ պատվաստանյութի միջև կապի բացակայության մասին: [1] Բոստոնում Կարի Բրատենի կողմից իրականացված հետազոտությունները [2] [3]
    Մեկ այլ հետազոտության մեջ, որը հրապարակված է Ջոն Հոպկինսի Բլումբերգ հանրային առողջության դպրոցի կայքում, ներգրավելով 189 629 մարդ, և  ապացուցում են կապի բացակայությունը տեսողական նևրիտի և գարդասիլի միջև: [1]