Աշխարհի ոչ մի երկրում չկա ոչ մի ապացուցողական հետազոտություն, որ վերջին 10 տարվա ընթացքում ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ ստացած աղջիկների մոտ իջել է ծնելիության մակարդակը կամ ծնվել են ավելի շատ մեռելածին նորածիններ: Չկա ոչ մի հիմք պնդելու համար, որ պատվաստանյութը ինչ-ոչ կերպ ազդում է պտղաբերության վրա: Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա, մասնավորապես չի ազդում ձվարանի ֆունկցիայի վրա: Այդ հետազոտությունների արդյունքում չի գրանցվել տարբերություն պատվաստված և չպատվաստված կանանց և աղջիկների շրջանում ամենոռեայի և անպտղության այլ ձևերի տարածվածության միջև: Այս առումով շատ է շահարկվում հակապատվաստումային քարոզի դրոշակակիր հոդվածներից մեկը՝ https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4528880/

Առաջին հայացքից թվում է ծանրակշիռ հոդված է, սակայն, երբ վերլուծենք, կտեսնենք, որ բոլորովին էլ այդպես չէ: Նախ հոդվածում արդեն հեղինակները հակասում են իրենք իրենց պնդելով, որ ձվարանների վաղաժամ դիսֆունցիայի (ՁՎԴ) պատճառը անհայտ է: Հետո ներկայացնում են մեկ դեպք, երբ պատվաստումից 3 տարի անց առաջանում է ձվարանների դիսֆունկցիա և ուղակի չգտնելով ոչ մի այլ պատճառ, ինչի մասին հենց իրենք էին հոդվածի սկզբում նշել, համարում են, որ դա կապում են պատվաստման հետ, երբ 100 կնոջից մեկի մոտ կարող է նման խդիր ի հայտ գալ (պատճառականությունը բացատրվում է նաև քրոմոսոմային շեղումներով նույնպես): Երկրորդ դեպքն էլ ավելի անհասկանալի է, երբ ՁՎԴ ի հայտ է եկել պատցաստումից 5 տարի անց, այն էլ այն աղջկա մոտ, որը մինչ պատվաստումն արդեն ունեցել է դաշտանի ցիկլի խանգարումներ, ինչպես նաև մինչև պատվաստումն ունեցել է ասթմա, էպիլեպսիա, Ասպերգերի համախտանիշ և այլն: Իսկ երրորդ դեպքը պատվաստման հետ միայն ժամանակային առումով, սակայն այս կապը դեռ չի խոսում պատճառահետևանքային կապի մասին: Այստեղ պետք է նշել, որ միայն այս երեք դեպքն են փորձում կապել պատվաստման հետ, բայց չմոռանանք, որը այս երեք ակնբախ կասկածելի դեպքերի հետ միասին Ավստրալիայում միայն տարեկան կատարվում է մոտ 400 000 դեղաչափ պատվաստում: Այսինքն այս անգամ անհիմն կորելացիան դեռ չի նշանակում պատճառականություն:

Հետո հոդվածում մեղադրվում է պոլիսորբատ 80-ը, սա էլ ապատեղեկատվություն է, որի հեղինակն է պաթոլոգ Սին Հանգ Լին, «գիտնական», որը SaneVax հզոր հակապատվաստումային կազմակերպության պատվերով, մի պահ «հայտնաբերեց», իր յուրովի մեթոդաբանությամբ, որ Գարդասիլի մեջ կա ԴՆԹ https://respectfulinsolence.com/2013/01/09/dr-sin-hang-lee-is-at-it-again-with-the-gardasil-fearmongering/

Ինչ կապ ունի 0.1մլ ահռելի քանակի պոլիսորբատը, որն օգտագործվել է առնետների մոտ, 50 մկգ պոլիսորբատի հետ, որը պարունակվում է պատվաստանյութի մեջ: Հիշեցնենք, որ պոլիսորբատը նաև պարունակվում է մի շարք այլ պատվաստանյութերի մեջ, օգտագործվում է սննդարդյունաբերության և կոսմետիկայի արտադրության մեջ, որպես էմուլգատոր և կայունացուցիչ: Հարկ է նշել, որ օրինակ պաղպաղակի պարունակության մեջ կարող է լինել մինչև 0.5 % պոլիսորբիտ-80:
Զարմանալի չէ, որ հոդվածում հղումների մեջ նշվում են Լուսիա Տոմլենովիչը և Յեհունդա Շոնֆիլդը, որոնք հայտնի են, որպես հայտնի հակապատվաստումային քարոզողներ: Շոնֆիլդը հայտնի է նրանով, որ ստեղծեց, այսպես կոչված ASIA համախտանիշը (Autoimmune/Infalammatory Syndrome Induced by Adjuvants), որի համար այդպես էլ չգտնվեց, որևէ ապացույց:

Antivaccinationists against the HPV vaccine, Round 5,000

Յեհունդան հայտնի է իր կեղծ գիտական հրապարակումներով, որտեղ փորձում է պատվաստումները կապել աուտոիմուն խնդիրների առաջացման հետ: https://sciencebasedmedicine.org/ny-federal-court-hands-triple-loss-to-anti-vaccination-ideology/

Այսինքն ամփոփելով այս մասը կարող ենք նշել, որ հարյուր հազարով կատարված պատվաստումներից ընտրել է ընդամենը երեք դեպք և չբերելով որևէ կոնկրետ պատճառական գործոն, պսևդոգիտնականների միջոցով ուղղակի կապում են պատվաստման հետ:

Միաժամանակ նշենք առկա են բազմաթիվ այլ տվյալներ, որոնք վկայում են Ավստրալիայում կիրառվող պատվաստումների անվտանգության մասին:

http://www.ncirs.edu.au/assets/provider_resources/fact-sheets/human-papillomavirus-hpv-fact-sheet.pdf
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4015688/
http://www.hpvvaccine.org.au/the-hpv-vaccine/has-the-program-been-successful.aspx

Ավելացնենք նաև, որ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք վկայում են հենց պապիլոմավիրուսի պատճառականության մասին չբերության առաջացման մեջ՝
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/23920355
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4644557/
https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/21536283

Վերջում ավելացնենք, որ նման մի անհեթեթություն էլ տարածվեց, թե փայտացման պատավաստանյութով, որն իբր պարունակում է մարդու թունավոր խորիոնային հոնադոտրոպին հորմոն, ցանկանում են ստերիլիզացնեն Քենիայի ազգաբնակչությանը, որը բնականաբար հերքվեց:

Fear mongering about vaccines as “racist population control” in Kenya


https://www.unicef.org/kenya/media_15665.html

Leave a reply