Բեռլինում տեղի է ունեցել երկօրյա տարածաշրջանային խորհրդակցություն

Ս.թ. հունվարի 22-ից 23-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում տեղի է ունեցել ԵՄ/ԵՏՏ կազմի մեջ չմտնող ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների վերաբերյալ հետազոտությանը և ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելմանը (ՆԿԿ) նվիրված տարածաշրջանային խորհրդակցություն: Խորհրդակցության նպատակն էր ներկայացնել և քննարկել ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ  հետազոտության ոլորտում երկրների առաջընթացն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև […]

Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի կողմից իրականացվում են ռեֆերենս հետազոտություններ

Հանրային առողջապահության ոլորտում Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը գործում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կազմում։ Կենտրոնը ներդրել է որակի կառավարման, կենսանվտանգության և տեղեկատվական անվտանգության համակարգեր և ունի տեղական և միջազգային հավաստագրեր՝ (ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005, ԻՍՕ 27001)։ Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի կողմից իրականացվում են ռեֆերենս հետազոտություններ` մանրէաբանության, մակաբուծաբանության, վիրուսաբանության, թունաբանության, քիմիայի, ճառագայթաբանության և այլ ոլորտներում: […]

Ինչպե՞ս խուսափել շմոլ գազից թունավորումներից

Շմոլ գազից (ածխածնի մոնօքսիդ) թունավորումների հավանականությունը կտրուկ մեծանում է հատկապես ձմռան ամիսներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ քաղաքացիներ տները ջեռուցելու նպատակով օգտագործում են տարբեր տիպի վառարաններ։ Թունավորման դեպքերը հիմանականում գրանցվում են ծխատարի անսարքության և/կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։ Չնայած նրան, որ նման թունավորումներից խուսափելու լավագույն […]

Վրաստանում կարմրուկի դեպքերի թիվն անհանգստացնող է

Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի» ղեկավարի հայտարարության համաձայն Վրաստանում կարմրուկի դեպքերի թիվը բավական բարձր է և անհանգստացնող:Ըստ հաղորդագրության տվյալների՝2019 թվականի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում արդեն իսկ արձանագրվելէ կարմրուկի 312 դեպք: Նախորդ տարի Վրաստանում գրանցվել է կարմրուկի 2000-2200 դեպք:Գրանցվել է նաև 3մահվան դեպք: Վրաստանում հիվանդների 56 տոկոսը 20-40 տարեկան անձինք են, իսկ […]

Սուր շնչառական վարակների իրավիճակը հանրապետությունում կայունանում է

Համաձայն օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների՝ ՀայաստանիՀանրապետությունում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում, և թե՛ ստացիոնարում: Հունվարի 17-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններում գրանցվել է 1251 դիմելիություն, հունվարի 15-ին՝ 2065: Հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 775 հիվանդ, հունվարի 15-ին՝ 837: Դեպքերի 95%-ն արձանագրվել է երեխաների շրջանում (հատկապես՝ […]

Կանխենք գրիպը միասին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, պայմանավորված բնակչության սերտ շփումներով, հետգրիպային բարդություններով ծանր հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են ամանորյա տոներից հետո՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հորդորում է. հնարավորության սահմաններում զերծ մնալ շփումներից. անգամ մեկ համբույրը կարող է պատճառ դառնալ գրիպով վարակվելուն, ինչը ռիսկային է նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաներ համար, […]

Զգուշանանք գրիպից

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս դիտվում է գրիպի և սուր շնչառական վարակների բարձրացում: Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների այսօր հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Վերջինս արձանագրվում է նաև գրիպի առումով ռիսկի խմբերի շրջանում (երեխաներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք և այլն):  Հոսպիտալացված հիվանդների համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացման հիմնական պատճառը բժշկական […]

Թունավոր նյութերի հետ աշխատելիս անհրաժեշտ է զգույշ լինել

Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են կրծողասպան նյութերի անզգույշ կիրառմամբ։ 2018 թ.-ին 2017 թ.-ի համեմատ կրծողասպան նյութերից թունավորման հիվանդացության ցուցանիշն աճել է 2.3 անգամ (2017թ. գրանցվել էր 24 դեպք, 2018 թ.՝ 56 դեպք)։ Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է. […]

Արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք

Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից, արդեն արտահայտված կլինիկական երևույթներով: Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: […]

Գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում

Ամանորյա տոներին ընդառաջ մեծանում է նաև սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակի բարդացման ռիսկը՝ հաշվի առնելով բնակչության շփումները: Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին: Դիտվում է սուր շնչառական վարակների օրինաչափ ընթացք: 2018 թվականի 50–րդ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակների 4877, 2017 թվականի՝ 3469, 2016 թվականի 10226 […]

Կայացել են «Որակի կառավարման համակարգ» խորագրով դասընթացներ

Հայաստանում լաբորատոր կարողությունների զարգացման շրջանակներում ֆրանսիական «Համապարփակ որակյալ լաբորատոր ծառայություններ» (IQLS) ընկերության փորձագետներ Օբերտ Կաչուվեյրի (Ավագ լաբորատոր մասնագետ), Առնո Օրելի (ՈԱԳ ծրագրերի համակարգող) և Պոլին Լեվինյի (Բ.Գ.Թ, լաբորատոր մասնագետ՝ մակաբուծաբան) մասնակցությամբ ս.թ. հուլիսի 10-ից 19-ը տեղի է ունեցել «Որակի կառավարման համակարգ: Մակարդակ 1» խորագրով դասընթացը, որն ուղղված էր որակի կառավարման համակարգի 12 էլեմենտի ներդրմանը, զարգացմանն […]

Նախորդ տարվա համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.8 անգամ

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների և «ԷՅ-Ի-ՋԻ սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացված կանխարգելիչ միջոցառումների և բնակչության շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքների արդյունքում ընթացիկ տարվա մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.8 անգամ։ Շմոլ գազից թունավորումների հավանականությունը կտրուկ […]