Ընթացիկ տարում գրանցվել է բոտուլիզմի 16 դեպք 23 տուժածով

2018 թվականին Հայաստանում գրանցվել է բոտուլիզմի 16 դեպք 23 տուժածով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձմռան ամիսներին ավելի է մեծանում բոտուլիզմի դեպքերի գրանցման հավանականությունը՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին հորդորում է չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ, իսկ օգտագործելու պարագայում նախքան օգտագործումը պարտադիր ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե։ […]

Լավ լաբորատորիաներ՝ քաջ առողջություն

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի ներկայացուցիչները ս.թ. նոյեմբերի 27-ից 29-ը մասնակցել են Ազգային լաբորատոր համակարգի քաղաքականության և 2020-2025 թվականների ռազմավարական ծրագրի մշակման վերաբերյալ աշխատաժողովին։ Աշխատաժողովը կազմակերպվել էր Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ «Լավ լաբորատորիաներ՝ քաջ առողջություն» (BLBHP) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել միջազգային […]

Երևան քաղաքի հարցված դեռահասների 90%-ը ծխելը համարում է վտանգավոր գործոն

Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի գործադրման շրջանակներում առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից դեռևս 2015 թվականից իրականացվում է Երևան քաղաքի 10-14 տարեկան դեռահասների շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության կոհորտային (երկարատև) հետազոտություն և այդ գործոններով պայմանավորված հիվանդությունների բացահայտում։ Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ աշխարհում ընդհանուր մահացության կառուցվածքում մահվան […]

Կնքված պայմանագրում կատարված փոփոխությունների մասին

Պատվիրատուն` ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ք.Երևան, Հերացի 12 հասցեում, ստորև ներկայացնում է «ԲԸԱՇՁԲ-ՀՎԿԱԿ-2016-01» ծածկագրով հայտարարված ԲԸ ընթացակարգի արդյունքում 02.08.2016թ. կնքված թիվ № «ԲԸԱՇՁԲ-ՀՎԿԱԿ-2016-01» պայմանագրերում 20.11.2018թ. կատարված փոփոխությունների վերաբերյալ համառոտ տեղեկատվությունը։ 1. Փոփոխության պատճառ։ Չնախատեսված աշխատանքներ և ֆինանսական միջոցների նախատեսում: 2. «Գագշին» ՍՊ ընկերության հետ 02.08.2016թ. կնքված թիվ № […]

Ին՞չ է տուբերկուլոզը և ի՞նչ պետք է իմանալ հիվանդության մասին

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է տուբերկուլոզի միկոբակտերիաներով: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային, հազվադեպ՝ նաև ալիմենտար (սննդի հետ) ճանապարհով։ Հարուցիչները, օդի միջոցով թափանցելով մարդու օրգանիզմ, ախտահարում են առաջին հերթին շնչառական համակարգը: Կարող են ախտահարվել նաև մարդու օրգանիզմի այլ օրգան համակարգեր՝ առաջացնելով ծանր հիվանդություններ: Վարակի հիմնական աղբյուրը թոքերի տուբերկուլոզով հիվանդ մարդն է: Երկրորդական դեր ունեն վարակի […]

Ռեֆերենս լաբորատոր կենտրոնն անցել է ազգային և մաքսային հավատարմագրում

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը» 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմնի» կողմից հավատարմագրվել է որպես ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին համապատասխանող փորձարկման լաբորատորիա (№052/Տ-074 հավատարմագրման գրանցահամարով)։ Վերջինս հնարավորություն կընձեռի լաբորատոր փորձարկումներն իրականացնել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության ցուցանիշներով և ներդաշնակ ընթացակարգերով` բացառելով առևտրում […]

Առողջ ապրելակերպ. շահում է յուրաքանչյուրը

Ոչ վարակիչ հիվանդություններից Հայաստանում զանգվածային տարածում ունեն և գերակա խնդիր են սրտանոթային (արյան շրջանառության) հիվանդությունները, որոնք կազմում են երկրում արձանագրված մահվան պատճառների շուրջ 48%-ը, չարորակ նորագոյացությունները՝ 19,9%-ը,  շաքարային դիաբետը՝ 4,8%-ը: Նշյալ հիվանդությունները հնարավոր է  կանխել: Նշված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար մեծ դեր ունեն ընդհանուր վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի, ծխախոտի, ոչ առողջարար սննդի օգտագործումը, […]

Ի՞նչ է սալմոնելոզը և ինչպե՞ս խուսափել վարակվելուց

Սալմոնելոզը սուր աղիքային հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորմամբ և կլինիկական բազմազանությամբ։ Սալմոնելոզի վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ, այդ թվում նաև առողջ վարակակիրները: Հատկապես վտանգավոր են այն վարակվածները (նաև՝ առողջ վարակակիրները), ովքեր աշխատում են սննդամթերքի արտադրության, սպառման և հանրային սննդի կազմակերպություններում:  Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։ […]

Հիվանդություններ, որոնք դեռևս հաղթահարված չեն

Անցյալում աշխարհն ահաբեկած շատ սարսափելի հիվանդություններ դեռևս հաղթահարված չեն։ Աշխարհի տարբեր երկրներում գրանցվում են բռնկումներ, ինչպես նաև դիֆթերիայի, տիֆի կամ ավելի սարսափելի հիվանդությունների համաճարակներ: ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶԼեպտոսպիրոզը սուր վարակիչ, զոոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի, երիկամների, սիրտ-անոթային և նյարդային համակարգերի ախտահարմամբ և արտահայտված մկանացավերով: 2012թ. Ֆիլիպիններում գրանցվել է Լեպտոսպիրոզի բռնկում։ Վարակի աղբյուր են հանդիսանում կրծողները, չղջիկները, […]

Աղիքային վարակիչ հիվանդություններ. ի՞նչ պետք է իմանալ

Աղիքային վարակիչ հիվանդությունները վարակիչ հիվանդությունների մեծ խումբ են, որոնք առաջին հերթին ախտահարում և վնասում են աղեստամոքսային համակարգը: Վարակումը տեղի է ունենում, երբ հարուցիչը բերանի միջոցով թափանցում է մարդու օրգանիզմ, որպես կանոն՝ աղտոտված սննդի, ջրի, ինչպես նաև կեղտոտ ձեքերի միջոցով: Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ են բակտերիաները (դիզենտերիա, սալմոնելոզ, որովայնային տիֆ, խոլերա), վիրուսներ (էնտերովիրուսներ, ռոտավիրուսներ և այլն): […]

Ներդրվել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, կարևորելով տեղեկատվական անվտանգության ապահովումը, 2018 թ.-ից ներդրել է ԻՍՕ 27001 «Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը»։ Վերջինիս ներդրումը փաստվել է միջազգային (գերմանական TUV կազմակերպության) աուդիտի արդյունքում հոկտեմբերի 1-ին ստացված հավաստագրով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, լինելով միակ պետական կառույցը, որը ներդրել է այս ստանդարտը, պատրաստ է մյուս շահագրգիռ […]

Կայացել է Միջազգային առողջապահական կանոնների համակարգողների տարեկան հանդիպումը

Ս.թ. Հոկտեմբերի 17-19-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում, կայացել է Միջազգային առողջապահական կանոնների համակարգողների տարեկան հանդիպումը, որին մասնակցել են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության […]