Բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Նախորդ շաբաթ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով: Թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված շուշանի թթուն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Թունավորվածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսներինը` միջին […]

Նախորդ տարվա ընթացքում նկատվել է դեղորայքային թունավորումների աճ

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի Հանրապետությունում 2018թ. նկատվել է դեղորայքային թունավորումների աճ 1,2 անգամ (2018թ. գրանցվել է դեղորայքային թունավորման 676 դեպք, 2017թ.՝ 577 դեպք), ընդ որում՝ Երևան քաղաքում՝ 1.3 անգամ, մարզերում՝ 1.1 անգամ: Դեղորայքային թունավորումների հիվանդացության ցուցանիշը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը, մասնավորապես Երևան քաղաքում՝ 1.4 անգամ, Արարատի մարզում՝ 1.4 անգամ, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում՝ […]

Մարտի 24-ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր

1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Տուբերկուլոզը (պալարախտ, թոքախտ) քրոնիկական վարակիչ հիվանդություն է: Առաջին հերթին տուբերկուլոզի հարուցիչն ախտահարում է թոքերը: Տարբերում են հիվանդության բաց և փակ ձևերը: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ […]

Հերթական ապատեղեկատվությունը, որտեղ սեփական ամբիցիաների բավարարման համար ընտրվել է հայրենասիրության «սոուսը»

Վերջին օրերին համացանցում ակտիվ քննարկվում է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ Գարդասիլ պատվաստանյութի կիրառման «անօրինականությունը», որտեղ որոշ «մասնագետների» կողմից ակտիվորեն տարածվում է հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով սեփական ամբիցիաները ներկայացնել հայրենասիրական «սոուսի» շղարշի ներքո։ Թեմայի վերաբերյալ նույնիսկ իր «մտահոգությունը» հայտնեց «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան՝ դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին արտախորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակով։ Շտապելով հիասթափեցնել […]

Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի մարտի 22-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը կամ Ջրի համաշխարհային օրը: Աշխարհում գրեթե մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.6 միլիարդը` դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմաններ: Օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993թ. փետրվարի 22-ին։ Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է […]

ՄՊՎ դեմ քառավալենտ պատվաստանյութը նախատեսված է 6, 11, 16 և 18 շճատիպերի դեմ

Մարդու պապիլոմավիրուսը կրկնակի ԴՆԹ պարունակող վիրուս է, որն ունի ավելի քան 200 շճատիպ։ Վիրուսը շատ տարածված է բնության մեջ և մարդկանց 80%-ը կյանքի ընթացքում վարակվում է պապիլոմավիրուսով։ Վարակվելու ռիսկին հավասարապես ենթարկվում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Վարակը փոխանցվում է մաշկ-մաշկ շփման միջոցով, հիմնականում սեռական ճանապարհով, սակայն վարակի փոխանցումը հնարավոր է նաև կոնտակտային ճանապարհով։ Վիրուսի […]

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցվել է բազմիցս

Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութերն ունեն բարձր արդյունավետություն, նույնիսկ 1 դեղաչափ պատվաստումն ապահովում է բարձր արդյունավետություն առողջ ազգաբնակչության շրջանում: ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետության մասին են վկայում այն երկրների փորձը, որոնք արդեն ներդրել են ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրենց Պատվաստումների ազգային օրացույցում։ ՄՊՎ-ի դեմ պատվաստումների արդյունավետության և անվտանգության վերաբերյալ Կանադայում իրականացվել են բազմաթիվ գիտական հետազոտություններ՝ օրինակ «ՄՊՎ-ի դեմ […]

Ընդլայնվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստումների տարիքային շեմը

Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր հիվանդացություն և մահացություն ունեցող երկրների շարքում: Արգանդի պարանոցի հիվանդացության բազմամյա վերլուծությունը ցույց է տալիս, որ 1980-ականների համեմատ հիվանդացությունն աճել է ավելի քան 1.5 անգամ. Հայաստանում տարեկան գրանցվում […]

Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունները ճանապարհորդելիս․ դասընթաց զբոսաշրջային գործունեություն ծավալող կազմակերպությունների համար

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի «Ռեսուրս» մասնաճյուղում (հասցե` Դավիթ Մալյան 37) կկազմակերպվի «Հիվանդությունների կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում» սեմինար` նախատեսված Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեություն ծավալող կամ իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար։ Դասընթացի հիմնական նպատակն է հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելումը, ինչպես նաև այլ երկրներ ճանապարհորդելիս ՀՀ քաղաքացիների առողջության հետ […]

Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունները ճանապարհորդելիս․ դասընթաց զբոսաշրջային գործունեություն ծավալող կազմակերպությունների համար

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի «Ռեսուրս» մասնաճյուղում (հասցե` Դավիթ Մալյան 37) կկազմակերպվի «Հիվանդությունների կանխարգելումը զբոսաշրջիկների շրջանում» սեմինար` նախատեսված Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջային գործունեություն ծավալող կամ իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների համար։ Դասընթացի հիմնական նպատակն է հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելումը, ինչպես նաև այլ երկրներ ճանապարհորդելիս ՀՀ քաղաքացիների առողջության հետ […]

ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պատվիրատուն` ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ք.Երևան, Հերացի 12 հասցեում, ստորև ներկայացնում է «ԲԸԱՇՁԲ-ՀՎԿԱԿ-2016-01» ծածկագրով հայտարարված ԲԸ ընթացակարգի արդյունքում 02.08.2016 թ. կնքված թիվ № «ԲԸԱՇՁԲ-ՀՎԿԱԿ-2016-01» պայմանագրերում 06.03.2019 թ. կատարված փոփոխությունների վերաբերյալ համառոտ տեղեկատվությունը։ Փոփոխության պատճառ։ Չնախատեսված աշխատանքներ և ֆինանսական միջոցների նախատեսում: «Գագշին» ՍՊ ընկերության հետ 02.08.2016թ. կնքված թիվ № […]

Ներկայացվել են հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի արձանագրման նոր մոտեցումները

Մարտի 12-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատճառահետևանքային կապի գնահատում» թեմայով աշխատաժողով։ Քննարկմանը մասնակցում էին հիվանդանոցների, առողջության առաջնային պահպանման և գիտության ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի նպատակն էր հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի արձանագրման նոր մոտեցումների ներկայացումը հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներին։ Քննարկման ընթացքում միջազգային փորձագետների կողմից ներկայացվեցին իմունականխարգելման հաջողություններն ու մարտահրավերները և հետվաստումային անբարեհաջող դեպքերի ազդեցությունը […]