Եղեք Տեղեկացված և տեղեկացրեք. Պատվաստանյութերն աշխատում են

Իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով ապահովվում են մեծ արդյունքներ։ Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում, աշխարհում կտրուկ նվազել է ինչպես կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի թիվը: Այսօր արդեն փաստ է բնական_ծաղկի […]

Մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»

Աշխարհում ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը, ինչը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս ընդգծել պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը հանրային առողջապահության ոլորտում: 2005 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` բարձրացնելու բնակչության իրազեկումը կյանքի բոլոր փուլերում պատվաստումների կարևորության վերաբերյալ, ինչը երաշխիք է վարակիչ հիվանդություններից զերծ մնալու: Այս տարի […]

Հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ

Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ։ Կազմակերպված բակային ակտիվ համայցերի արդյունքում հայտնաբերվել են աղիքային վարակներին բնորոշ գանգատներով անձինք։ Այսօրվա դրությամբ Բերդի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 30 հիվանդ, որից 24-ը երեխաներ են։ Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, կազմակերպված բուժման արդյունքում […]

Տավուշում արձանագրվել են աղիքային վարակի դեպքեր

Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկություն է ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն է դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ: Ապրիլի 17-ին բժշկական օգնության են դիմել ևս մի քանիսը: Այդ կապակցությամբ Նավուր է մեկնել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների խումբը: Արձանագրված […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՊԸ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պատվիրատուն` ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ք.Երևան, Հերացի 12 հասցեում, ստորև ներկայացնում է «ՊԸԾՁԲ-ՀՎԿԱԿ-2017-05» ծածկագրով հայտարարված պարզեցված ընթացակարգի արդյունքում 19.04.2017թ. կնքված թիվ № «ՊԸԾՁԲ-ՀՎԿԱԿ-2017-05» պայմանագրում 25.03.2019 թ. կատարված փոփոխությունների վերաբերյալ համառոտ տեղեկատվությունը։ Փոփոխության պատճառ։ պատասխանատու ստորաբաժանման զեկուցագիր: Փոփոխության նկարագրություն։ Կնքվել է լրացուցիչ համաձայնագիր «Մառք» ՍՊ ընկերության հետ: Փոփոխության հիմնավորում։ […]

Պառավաքար համայնքում արձանագրվել է շան կծելու 2 դեպք

Այսօր Տավուշի մարզի Պառավաքար համայնքում արձանագրվել է շան կծելու 2 դեպք, ինչից անմիջապես հետո շունը սատկել է։ Տուժածներից մեկը 7 տարեկան երեխա է (շունը կծել է երեխայի ականջի հետին մասը), մյուսը՝ զինվորական (կծել է սրունքի հատվածը)։ Վերջիններս ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։ Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են […]

Աղիքային վարակիչ հիվանդություններն ակտիվանում են տարվա տաք շրջանում

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, և հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումները ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնան և ամռան ամիսներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճի և բազմացման համար: Աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ առավել հաճախ դառնում են լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված […]

Ի՞նչ պետք է իմանալ ասկարիդոզի մասին

Ասկարիդոզ հիվանդությունն առաջացնում են կլոր որդերը` ասկարիդները: Ասկարիդը մակաբուծում է մարդու բարակ աղիներում: Ամեն օր էգ ասկարիդն արտազատում է մի քանի հարյուր հազար ձու, որոնք կարող են հիվանդի կղանքի հետ արտազատվել` աղտոտելով շրջակա միջավայրը։ Ասկարիդի ձվիկները զարգանում են հողում, ինչի համար անհրաժեշտ է խոնավություն, թթվածին, 24-250 և 2-3 շաբաթ։ Նման պայմաններում ձվիկները դառնում են վարակիչ։ […]

Ինչպե՞ս խուսափել շմոլ գազից թունավորումներից

Հայաստանի Հանրապետությունում 2019թ. առաջին եռամսյակում արձանագրվել է շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորման 267 դեպք, որից 59 դեպքը Երևան քաղաքում, 208-ը՝ մարզերում: Որոշ մարզերում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը (Գեղարքունիքի մարզում՝ 3.1 անգամ, Արագածոտնի մարզում՝ 2.3 անգամ, Լոռու մարզում՝ 1.4 անգամ): Հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շմոլ […]

Հեծանիվ վարելը նույնպես մշակույթ է, որին պետք է սովորեցնել

Յուրաքանչյուր տարի տաք եղանակի գալստյան հետ գրանցվում են տարբեր սարքերից (հեծանիվ, ինքնագլդոր, անվաչմուշկներ և այլ) ընկնելու պատճառով մանկական վնասվածքների դեպքեր: 2018թ. Հայաստանում ներդրվել է մանկական վնասվածքների համաճարակաբանական հսկողության համակարգ, համաձայն որի 2018թ. ընթացքում արձանագրված 8553 դեպքից 445-ում (5.2%) վնասվածքի պատճառ է հանդիսացել նմանատիպ սարքերից ընկնելը: Իսկ ամռան ամիսներին դրանք հանդիսանում են յուրաքանչյուր 6-րդ վնասվածքի պատճառ: […]

Դասընթացներ՝ նվիրված բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը

Ապրիլի 3-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ուսուցիչների ուսուցում։ Ուսուցման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, առողջ ապրելակերպի խթանման, առողջ սնուցման 12 սկզբունքների, ճարպակալման, քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ֆիզիկական ակտիվության, ինչպես նաև մարդու առողջության վրա համակարգիչների և բջջային հեռախոսների բացասական ազդեցության, դեռահասային տարիքում ծխախոտի և ալկոհոլի օգտագործման վերաբերյալ դասախոսությունները։ […]

Ավստրալիայում ավելի քան 20 անգամ նվազել է մարդու պապիլոմավիրուսով վարակվածության ցուցանիշը

Ավստրալիան կարող է դառնալ առաջին երկիրը, որը կվերացնի արգանդի պարանոցի քաղցկեղը: Ինչպես փաստում են վերջին ժամանակահատվածում իրականացված հետազոտությունները՝ Ավստրալիայում իրականացվող ՄՊՎ պատվաստումների շնորհիվ հետագայում կտրուկ կնվազեն արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության դեպքերը։ Հետազոտությունն իրականացնող պրոֆեսոր Սյուզան Գարլանդի խոսքերով մոտակա 40 տարվա ընթացքում նոր դեպքերի թիվը կլինի շատ հազվադեպ։ 2007թ. երկիրն սկսել է իրականացնել մարդու պապիլոմավիրուսի դեմ […]