Այսօր Տավուշի մարզի Պառավաքար համայնքում արձանագրվել է շան կծելու 2 դեպք, ինչից անմիջապես հետո շունը սատկել է։ Տուժածներից մեկը 7 տարեկան երեխա է (շունը կծել է երեխայի ականջի հետին մասը), մյուսը՝ զինվորական (կծել է սրունքի հատվածը)։ Վերջիններս ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։ Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժշկական հսկողության ներքո։

Շան գլուխը հետազոտելու նպատակով դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։

Leave a reply