Լատվիայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներն իրականացվում են 2010թ. սեպտեմբերի 1-ից 12 տարեկան աղջիկների շրջանում, երկնվագ օրացույցով։
Եթե երեխան չի ստացել պատվաստում համապատասխան տարիքում, ապա պետք է պատվաստվի մինչև 18 տարեկան լրանալը:
ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ժամանակ համաձայն հրահանգի դեղաչափերի թիվը կախված է տարիքից: Սա նշանակում է, որ պատվաստումների գրաֆիկը կախված տարիքից կարող է լինել երկու կամ երեք դեղաչափ, եթե պատվաստումներն իրականացվել են 12 տարեկանից ուշ: Լատվիայում արտոնագրված է ՄՊՊ 3 տեսակի պատվաստանյութ՝ Gardasil, Cervarix և Gardasil 9:
Այս պահին առկա է միայն Cervarix պատվաստանյութը, որի գնումը ֆինանսավորվում է պետության կողմից, այն ձեռք են բերում կենտրոնացված գնումների միջոցով: Լատվիայի օրենսդրության համաձայն անձը կարող է հրաժարվել պատվաստումներից, եթե անձը հրաժարվում է պատվաստումներից, ապա բժիշկը պետք է բացատրի պատվաստումների կարևորությունը և եթե ծնողը չի փոխում իր դիրքորոշումը, ապա գրում է գրավոր հրաժարական: Հրաժարվողների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում:
Պատվաստումներում ընդգրկվածության մակարդակը նախատեսվում է 95%, սակայն շատ ծնողներ են հրաժարվում պատվաստել իրենց երեխաներին: Շատերը ենթարկվում են հակապատվաստումային քարոզներին և ինտերնետում առկա կեղծ տեղեկատվությանը: Ծնողները կասկածներ ունեն պատվաստանյութի անվտանգության, արդյունավետության և կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Ընդհանուր պրակտիկայի որոշ բժիշկներ նշում են, որ նոր պատվաստանյութերի վերաբերյալ իրենց գիտելիքներն անբավարար են կամ հնացած:
Լատվիայում ՄՊՎ-ի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունը պայմանավորված էր ՄՊՎ-ի դեմ պատվաստումների ներդրման որոշման կայացման ոչ թափանցիկությամբ, պատվաստանյութ արտադրողի կողմից դասընթացների կազմակերպմամբ և տեխնիկական աջակցությամբ, ՄՊՎ-ի վարակի և ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ սահմանափակ գիտելիքներով:
ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը ըստ տարիների
| տարիք | ընդգրկվածություն (%) | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | |
| 12 տ. աղջիկներ | 49.2 | 63 | 56.9 | 57.9 | 50.2 | 49.4 | 44.2 |
Հաշվի առնելով պատվաստումներում ցածր ընդգրկվածությունը, առողջապահության նախարարությունը մտադիր է ամրապնդել ՄՊՊ օրացույցային պատվաստումներն՝ ընդգրկելու այն անձանց, ովքեր դուրս են մնացել պատվաստումներից: Համապատասխանաբար նախարարությունը այս տարի կիրականացնի պատվաստումներ դուրս մնացած խմբերում, նաև առաջնային բուժօգնության օղակի բժիշկների վերապատրաստում: