Համաձայն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2018 թ. բանաձևի (A/RES/73/250) հունիսի 7-ը հռչակվել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր, որի նպատակն է սննդամթերքի անվտանգության երաշխավորման գործընթացում ուժեղացնել բոլոր ջանքերը։
Յուրաքանչյուր տարի աշխարհում ամեն 10 մարդուց մեկը (600 մլն բնակչի հաշվով) հիվանդանում, իսկ 420,000 մարդ մահանում է միկրոբներով, վիրուսներով, մակաբույծներով և քիմիական նյութերով աղտոտված սննդամթերք օգտագործելուց հետո։ Վտանգավոր սննդամթերքը նաև խոչընդոտում է ցածր և միջին եկամուտ ունեցող տնտեսությունների զարգացմանը։
2019 թ. Սննդաթերքի անվտանգության համաշխարհային օրվա թեման է՝ «Սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է»։ Սննդի անվտանգությունը նպաստում է պարենային ապահովությանը, մարդու առողջությանը, ինչպես նաև տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և շուկայի կայուն զարգացմանը։
Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքերով նշանակություն չունի, թե դու ով ես՝ գյուղատնտես, մատակարար, սննդի կազմակերպիչ, փոխադրող, վաճառող, թե սպառող. սննդի անվտանգությունը յուրաքանչյուրի իրավունքն ու պարտականությունն է. «Չկա պարենային ապահովություն առանց սննդի անվտանգության»,-նշել է նա։
Իսկ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքերով վտանգավոր սնունդը սպանում է տարեկան 420.000 մարդու, և այդ մահերը լիովին կանխարգելելի են. «Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը բացառիկ հնարավորություն է բարձրացնելու վտանգավոր սննդամթերքի վտանգների վերաբերյալ իրազեկվածությունը։ Դաշտից մինչև պատառաքաղ. մենք բոլորս ունենք մեր դերը սնունդն անվտանգ դարձնելու գործընթացում»,-նշել է նա։
Leave a reply