Յուրաքանչյուր տարի տաք եղանակի գալստյան հետ գրանցվում են տարբեր սարքերից (հեծանիվ, ինքնագլդոր, անվաչմուշկներ և այլ) ընկնելու պատճառով մանկական վնասվածքների դեպքեր:
2018թ. Հայաստանում ներդրվել է մանկական վնասվածքների համաճարակաբանական հսկողության համակարգ, համաձայն որի 2018թ. ընթացքում արձանագրված 8553 դեպքից 445-ում (5.2%) վնասվածքի պատճառ է հանդիսացել նմանատիպ սարքերից ընկնելը: Իսկ ամռան ամիսներին դրանք հանդիսանում են յուրաքանչյուր 6-րդ վնասվածքի պատճառ:
Հատկապես հաճախ երեխաներն ընկնում են հեծանիվից (81.2%-ը), այնուհետև անվաչմուշկներից (ролики) և ինքնագլդորից (самокат): Վերջին տարիներին ավելի լայն տարածում են գտնում հովերբորդները, որոնցից նույնպես երեխաներն ընկնում և վնասվում են:
Ընթացիկ տարվա մարտ ամսին արդեն իսկ գրանցվել է հեծանիվից և այլ սարքերից ընկնելու 28 դեպք, որոնց 50% դեպքերում երեխաները ստացել են կոտրվածք կամ գլխուղեղի ցնցում:
Դժբախտ պատահարներից և վնասվածքներից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինի կենտրոնը կոչ է անում ծնողներին նմանատիպ սարքեր վարելուց առաջ երեխաներին հագցնել պաշտպանիչ միջոցներ՝ սաղավարտ, ծնկակալ և արմնկակալ և ձեռնոց:
Leave a reply