Շրջակա միջավայրի գործոնների աղտոտումը, իսկ ֆիզիկական գործոնների թույլատրելի սահմանների գերազանցումը կարող է հանգեցնել բնակչության շրջանում առողջության խնդիրների առաջացման։
Ջուրը, լինելով շրջակա միջավայրի գործոն, կենսական նշանակություն ունի կյանքի համար, սակայն քաղցրահամ խմելու ջրի պաշարները սահմանափակ են: Բնակչությանը տրվող ջրի որակի պահպանումը կարևոր է բնակչության առողջության պահպանման, ջրամատակարարման, սննդի արդյունաբերության և ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման տեսակետից: Ջրի աղտոտման պատճառ են հանդիսանում վարակը, քիմիական և ճառագայթային գործոնները:
Ջրի անվտանգությունն ու որակն ունեն հիմնարար նշանակություն մարդու բնականոն աճի և բարեկեցության համար, որոնց հասնելու առավել արդյունավետ գործիքներից մեկն անվտանգ ջրամատակարարումն է։ Այն ջրով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցներից մեկն է: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ դիարեային բաժին է ընկնում ընդհանուր հիվանդացության բեռի 3.6% և ամեն տարի դիարեայից մահանում է շուրջ 1.5 միլիոն մարդ:
Կլիմայի փոփոխությունը, ջրի դեֆիցիտի ավելացումը, Երկիր մոլորակի բնակչության աճը, ջրի սպառման ծավալների ավելացումը, ժողովրդագրական փոփոխությունները և ուրբանիզացիայի բարձր մակարդակը ստեղծում են ջրամատակարարման խնդիրներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ աշխարհի 10 մարդուց 3-ը (2.1 միլիարդ) իրենց բնակության վայրում ապահովված չեն անվտանգ ջրամատակարարմամբ:
Leave a reply