Ս.թ. փետրվարի 22-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից կազմակերպվել է սեմինար, որի շրջանակներում մարզային մասնաճյուղերի և Երևանի քաղաքային մասնաճյուղի մանկական վնասվածքների համաճարակաբանական հսկողության պատասխանատուներին ներկայացվել են դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում տարբեր տեսակի վնասվածքների կանխարգելման սկզբունքները։ Նշենք, որ ոլորտում իրականացվող աշխատանքները կնպաստեն ինչպես անբարենպաստ պայմանների վերացմանն ու անվտանգ պայմանների ստեղծմանը, այնպես էլ երեխաների և նրանց ծնողների շրջանում վնասվածքների առումով վտանգավոր իրավիճակների ճանաչման և վերջիններից խուսափելու կարողության զարգացմանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է մանկական վնասվածքների դեպքի վրա հիմնված համաճարակաբանական հսկողության համակարգ: Համաձայն նույն տարվա տվյալների՝ դեպքերի մոտ 8%-ը տեղի է ունեցել նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների տարածքում, որից 37%-ը՝ հաստատության ներսում (միջանցքներում, դասասենյակներում և խմբասենյակներում), 23%-ը՝ բակում, իսկ 40%-ը՝ ֆիզիկական կուլտուրայի դահլիճում կամ բակի մարզահրապարակում:
Ուսումնական հաստատություներում վնասվածքների տարբեր տեսակները կանխարգելելու նպատակով մշակվել և Առողջապահության նախարարի կողմից հաստատվել են Նախադպրոցական ուսումնական հաստատություններում վնասվածքների կանխարգելում և Ֆիզիկական դաստիարակության դասերի և սպորտով զբաղվելու սկզբունքներ: Վնասվածքների կանխարգելում մեթոդական ուղեցույցերը:
Leave a reply