ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում արձանագրվել է թունաքիմիկատներից թունավորման 45 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքայնությունը նվազել է 1.2 անգամ:
✅ Միաժամանակ, դեպքերի 71.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 28.9%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 77.8%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 22.2%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում: 80% դեպքերում պատճառը եղել է ծնողների անուշադրությունը։
✅ Թունաքիմիկատներից թունավորումներից խուսափելու նպատակով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է 👇
⚠️ մի՛ պահեք քիմիական նյութերը և թունաքիմիկատները երեխաների համար հասանելի վայրերում կամ խոհանոցում,
⚠️ պահպանե՛ք այդպիսի նյութերը բարձր տեղում, իրենց սկզբնական փաթեթավորմամբ, հատուկ տարածքում՝ փակվող տուփերում,
⚠️ թույլ մի՛ տվեք ձեր երեխային խաղալ կենցաղային թունաքիմիկատների փաթեթներով,
⚠️ կարդացե՛ք կենցաղային քիմիկատների հրահանգները և տեղյա՛կ եղեք դրանց վտանգի մասին,
⚠️ թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործե’ք անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ),
⚠️ լվացե՛ք և թունավոր նյութերով աղտոտված հագուստը պահե՛ք առօրյա հագուստից առանձին,
⚠️ թունավոր նյութերը մի՛ պահեք պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
⚠️ թունավոր նյութերը պահե՛ք գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցրե՛ք նախազգուշացնող պիտակներ և պահե՛ք սննդամթերքից հեռու։
Leave a reply