Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Ապրիլի 8-ի գիշերը Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար: Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբի շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար։ Կպատվաստվեն մասնավորապես 65 և բարձր տարիքի անձինք, 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ:
Leave a reply