✔️COVID-19-ի հիվանդացության դեպքերն օր օրի ավելանում են ✔️Համաճարակաբանական իրավիճակից ելնելով Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով վտանգավոր «կարմիր» գոտում ✔️Պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են. «COVAX Facility» նախաձեռնության հարթակում բանակցությունները շարունակվում են ✔️Պատվաստման գործընթացին զուգընթաց կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը ✔️Կրե՛ք դիմակ, պահե՛ք սոցիալական հեռավորություն և հաճախ ախտահանե՛ք ձեռքերը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է կորոնավիրուսային հիվանդության ընթացքին, պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին: Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բաց և փակ տարածքներում պահպանել հաստատված բոլոր հակահամաճարակաբանական կանոնները:
Leave a reply