Դեռևս 2011 թ. Հայաստանի Հանրապետությունն Առողջապահության համաշխարահային կազմակերպության կողմից վկայագրվել է որպես մալարիայից ազատ տարածք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2006 թ. ի վեր երկրում չեն արձանագրվում մալարիայի տեղական դեպքեր: Սակայն, նկատի ունենալով մալարիայի փոխանցող մոծակների առկայությունը Հայաստանում, շարունակվում են բազմոլորտ միջոցառումներ՝ ուղղված մալարիայի կրկին արմատավորման կանխարգելմանը:
Հաշվի առնելով Հայաստանի հաջողությունները մալարիայի էլիմինացման և ԱՀԿ կողմից սերտիֆիկացման գործում՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները՝ որպես խորհրդատու, Ժնևում մասնակցել են Մալարիայի էլիմինացման վերահսկման կոմիտեի նիստին՝ ներկայացնելով Հայաստանի հաջող փորձը:
2016 թ. մալարիայից ազատ է հայտարարվել ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը: ԱՀԿ գլոբալ ռազմավարության 2016-2030 թթ. ծրագրով նախատեսվում է մալարիայի էլիմինացում (տվյալ երկրի տարածքում մալարիայի տեղական դեպքերի վերացում) ևս 10 երկրում մինչև 2020 թ.: Նիստի ընթացքում այդ երկրներից որոշները՝ Կոստա Ռիկան, Մալազիան, Բութանը, Սուրինամը, Կաբո-Վերդեն, Բելիզը, Տիմոր-Լետսեն ևս ներկայացրեցին իրենց առաջընթացը մալարիայի էլիմինացման գործում, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին անդրսահմանային համագործակցությանը, բնակչության հատուկ խմբերին (աշխատանքային միգրանտներ, փախստականներ և այլն) և միջգերատեսչական համագործակցությանը:
Leave a reply