Ի՞նչ պետք է իմանալ ասկարիդոզի մասին

Ասկարիդոզ հիվանդությունն առաջացնում են կլոր որդերը` ասկարիդները: Ասկարիդը մակաբուծում է մարդու բարակ աղիներում: Ամեն օր էգ ասկարիդն արտազատում է մի քանի հարյուր հազար ձու, որոնք կարող են հիվանդի կղանքի հետ արտազատվել` աղտոտելով շրջակա միջավայրը։

Ասկարիդի ձվիկները զարգանում են հողում, ինչի համար անհրաժեշտ է խոնավություն, թթվածին, 24-250 և 2-3 շաբաթ։ Նման պայմաններում ձվիկները դառնում են վարակիչ։

Վարակը տարածվում է աղտոտված հողի, վատ լվացված մրգերի, բանջարեղենի, ինչպես նաև ճանճերի և ուտիճների միջոցով։

Ասկարիդոզի նշաններն են՝ ցավ որովայնի շրջանում, ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, լուծ, քաշի կորուստ, քնի խանգարում, ջղակծկումներ, քնած ժամանակ ատամների կրճտացում, չոր հազ, ցավ կրծքավանդակի շրջանում, սարսուռ, ջերմություն, գլխացավեր, ալերգիկ նշաններ՝ ցան, քոր և հազ։

Հիվանդությունը կարող է ունենալ նաև բարդություններ` աղիների անանցանելիություն, պերիտոնիտ, լեղուղիների խցանում, դեղնախտ և որդանման ելունի բորբոքում։

Ասկարիդոզից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հողի հետ աշխատելուց կամ խաղալուց, զբոսնելուց և կենդանիների հետ շփվելուց հետո, ինչպես նաև նախքան ուտելը ձեռքերը լվանալ օճառով և հոսող ջրով։ Անհրաժեշտ է նաև հոսող ջրով մանրակրկիտ լվանալ միրգն ու բանջարեղենը նախքան օգտագործելը։

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել