Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշումն իրականացվում է թեստավորման` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով: Թեստավորման ենթարկվում են հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում) ունեցող անձինք: Կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ գանգատներ ունեցող քաղաքացիները այդ մասին տեղեկացնում են տարածքային պոլիկլինիկայի իրենց բժշկին: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում վերջիններս ինքնամեկուսացվում են կամ հոսպիտալացվում:
Leave a reply