Բռնկումներ

Հիվանդության բռնկումը տվյալ ժամանակաշրջանին, տարածքին կամ համայնքին բնորոշ հիվանդության սովորականից առավել շատ դեպքերի արձանագրումն է:

Հիվանդության բռնկումը կարող է առաջանալ որոշակի աշխարհագրական տարածքում կամ ընդգրկել մի քանի տարածքներ:
Այն կարող է տևել մի քանի օր կամ ամիսներ:

Վարակիչ որևէ հիվանդության մի քանի դեպքերի արձանագրումը, որը երկար ժամանակ չի արձանագրվել, կամ անհայտ հիվանդության արձանագրումը նույնպես կարող է դիտարկվել որպես բռնկում:

Համաճարակը բնութագրվում է վարակիչ հիվանդության զգալի արագությամբ տարածմամբ և լայն տարածքների ընդգրկվածությամբ, որի ժամանակ տվյալ տարածքում հիվանդացության ցուցանիշը զգալիորեն աճում է և կարող է առաջացնել արտակարգ իրավիճակ: Սովորաբար համաճարակի համար բնորոշ է տվյալ տարածաշրջանի (հաճախ որոշակի խմբի) բնակչության 5% -ի վարակվածությունը: