2025 թվականին Հայաստանում անցկացվեց «Ժամանակի տվյալ պահին բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների տարածվածության և հակամանրէային դեղերի կիրառման տարածվածության որոշման հետազոտություն» (PPS): Այս վարժությունը համակարգվել է ՀՀ Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից՝ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (CDC), ICAP կազմակերպության և ԱՀԿ Եվրոպական գրասենյակի աջակցությամբ: Այն հիմք է դարձել բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման և վերահսկման, հակամանրէային կառավարման (ՀՄՀ) և համաճարակաբանական դիտարկման համակարգերի ոլորտներում ապացույցների վրա հիմնված բարելավումների համար:
Առանձնակի կարևորություն ունի բժշկական օգնության և սպասարկման ընթացքում համաճարակային ներուժ ունեցող վարակների վերահսկումն ու կանխարգելումը։ Բժշկական հաստատությունների ներսում սպառնալիքը վաղ հայտնաբերելու ունակությունը կրիտիկական հմտություն է, որն առանձնացնում է տեղական միջադեպը զանգվածային ճգնաժամից:
ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի գլխավոր տնօրերն Ստեփան Աթոյանը նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ գործընկերությունը հանդիսանում է ազգային կենսաբանական անվտանգության ապահովման մեր ռազմավարության հիմքը։ Գլոբալ մարտահրավերների պայմաններում ոչ մի երկիր չի կարող միայնակ արդյունավետորեն դիմակայել սպառնալիքներին։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (CDC) և ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությունը մեզ թույլ է տալիս ինտեգրել միջազգային լավագույն փորձը և միասնական ճակատով հանդես գալ հանրային առողջության պաշտպանության գործում։ Սա հնարավորություն կտա գլոբալ փորձաքննությունը վերածել լոկալ լուծումների:
ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյանի ղեկավար Սիդարթա Դատտայի խոսքով ԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպած այս դասընթաց/աշխատաժողովը հնարավորություն է փորձով կիսվելու, իրականացման ռազմավարությունները քննարկելու և գործնական հմտություններ զարգացնելու համար։