Դեպի Գոշ լիճ՝ առողջ ապրելակերպի խթանման նպատակով
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կազմակերպմամբ պետական տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները կրկին մասնակցեցին արշավի։ Այս անգամ ուղղությունը Գոշ լիճն էր։
Նախաձեռնության նպատակն է խթանել առողջ ապրելակերպը՝ խրախուսելով ֆիզիկական ակտիվությունը, քայլքն ու ակտիվ հանգիստը բնության գրկում։ Արշավները հնարավորություն են տալիս համատեղել շարժումը, բնության ճանաչումն ու գործընկերային շփումը՝ նպաստելով առողջ սովորությունների ձևավորմանը։
ՀՎԿԱԿ-ը նման նախաձեռնություններով կարևորում է սեփական օրինակով առողջ ապրելակերպի տարածումը՝ կոչ անելով առօրյայում ավելի շատ տեղ հատկացնել շարժմանն ու ակտիվ հանգստին։
Առողջ ապրելակերպը սկսվում է ամենօրյա ընտրություններից, իսկ միասին կատարված քայլերը կարող են դառնալ դրական փոփոխությունների սկիզբ։