«Արևմտյան Նեղոսի տենդ հայտնաբերումից մինչև արձագանք». գործնական աշխատաժողով Հայաստանում

2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անցկացրել է Արևմտյան Նեղոսի տենդի վերաբերյալ գործնական աշխատաժողով՝ սիմուլյացիոն վարժանք։ Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեկ առողջություն, առողջապահական անվտանգություն» (OneHealthSecure) ծրագրի շրջանակում։ Ծրագրին աջակցել է Իտալիայի առողջապահության բարձրագույն ինստիտուտը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ և Աբրուցոյի ու Մոլիզեի կենդանիների հիվանդությունների կանխարգելման փորձարարական ինստիտուտի մասնակցությամբ։ Աշխատաժողովի նպատակն էր ամրապնդել միջոլորտային համագործակցությունը Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի համաճարակաբանական հսկողության, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ուղղությամբ։ Մասնակիցները ներգրավվել են «Մեկ առողջություն» մոտեցմամբ իրականացված ինտերակտիվ վարժանքին՝ կարևորելով մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջության փոխկապակցվածությունը։ Նախաձեռնությունն ուղղված է արբովիրուսային հիվանդությունների նկատմամբ պատրաստվածության և արձագանքման կարողությունների ամրապնդմանը՝ համակցված համաճարակաբանական հսկողության և միջոլորտային համագործակցության միջոցով։

Բնակչության իրազեկում

Հիվանդություններ, որոնք դեռևս հաղթահարված չեն
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել