Հայաստանում քննարկվել են դեմենցիա ունեցող անձանց խնամքի զարգացման ուղղությունները

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության և Առողջապահության ազգային ինստիտուտի համագործակցությամբ, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, տեղի է ունեցել «Դեմենցիա ունեցող անձանց խնամքի զարգացումը Հայաստանում» խորագրով կոնֆերանսը։

Կոնֆերանսն անցկացվել է «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի սոցիալական ծրագրի և Ալցհայմերի հիվանդության իրազեկման ամսվա միջոցառումների շրջանակում։

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով և ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Սահակյանը, Ալցհայմերի ֆրանսիական հիմնադրամի (Fondation Alzheimer) հիմնադիր Օլիվիե դե Լադուսեթը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ, ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանը, ինչպես նաև ԱԱԻ դեկան Գոհար Երիմյանը։

Կոնֆերանսը համախմբել է ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների, բժիշկների, խնամատարների, հոգեբանների, ինչպես նաև դեմենցիա ունեցող անձանց հարազատների և ընտանիքի անդամների։

Հանդիպումը հնարավորություն է ընձեռել մասնագիտական հարթակում քննարկելու Հայաստանում դեմենցիա ունեցող անձանց խնամքի զարգացմանն առնչվող հարցերը, ոլորտում առկա փորձը և համագործակցության հնարավորությունները։

ՀՎԿԱԿ-ը կարևորում է առողջ և ակտիվ երկարակեցությանը նպաստող նախաձեռնությունների զարգացումը, ինչպես նաև տարեց անձանց և նրանց ընտանիքների համար անհրաժեշտ աջակցության ու իրազեկվածության ամրապնդումը։

Բնակչության իրազեկում

Հիվանդություններ, որոնք դեռևս հաղթահարված չեն
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել