Ցուրտ եղանակին և գրիպի սեզոնին ընդառաջ կարևոր է ժամանակին հոգ տանել կանխարգելման մասին։ Գրիպից պաշտպանվելու, հիվանդության ծանր ընթացքի և հնարավոր բարդությունների ռիսկը նվազեցնելու արդյունավետ միջոցը պատվաստումն է։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով։
Քաղաքացիների համար պատվաստումներն առավել հասանելի և հարմարավետ դարձնելու նպատակով այս տարի ևս Երևանում կգործեն շարժական պատվաստումային կետեր։
Շարժական կետերը կգործեն աշխատանքային օրերին ժամը 10:00-ից 16:00-ն։
Պատվաստումային շարժական կետերում քաղաքացիները հնարավորություն կունենան պատվաստվելու ոչ միայն սեզոնային գրիպի, այլև Իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված այլ պատվաստումներով՝ ԿԿԽ և ՄՊՊ-ի, կորոնավիրուսային հիվանդության դեմ, ըստ ցուցումների և պատվաստումային կարգավիճակի։
Ստորև բերված աղյուսակում ներկայացված է հանրային վայրերում շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումների իրականացման ժամանակացույցը:

Պատվաստվե՛ք ժամանակին․ կանխարգելումը սկսվում է մինչև հիվանդանալը։