ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԵՄՈՌԱԳԻԿ ՏԵՆԴԵՐ

⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի ստորև նշվածներից առնվազն մեկը՝
1.տենդ.
2.տարբեր հեմոռագիկ դրսևորումներ, որոնք կարող են հանգեցնել պոլիօրգանային անբավարարության:
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.մասնահատուկ վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.կենսաբանական նյութի նմուշում վիրուսի մասնահատուկ նուկլեինաթթվի հայտնաբերում և գենատիպավորում:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝
1.վերջին 21 օրվա ընթացքում ճանապարհորդություն այն վայրեր, որտեղ հայտնի է կամ ենթադրվում է, որ վիրուսային հեմոռագիկ տենդի դեպքեր են արձանագրվել.
2.վերջին 21 օրվա ընթացքում շփում վիրուսային հեմոռագիկ տենդի հավանական կամ հաստատված դեպքի հետ, որի հիվանդության սկիզբը եղել է վերջին 6 ամսվա ընթացքում:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում