ՍՈՒՐ ՀԵՊԱՏԻՏ Ա

⦁ Կլինիկական չափանիշ. ախտանշանների ընդհատվող (դիսկրետ) սկիզբ ունեցող յուրաքանչյուր անձ (հոգնածություն, որովայնի ցավ, ախորժակի կորուստ, ընդհատվող սրտխառնոց և փսխում) և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը

1.տենդ․

2.դեղնուկ․

3.շիճուկում ամինոտրանսֆերազների մակարդակի բարձրացում։

⦁Լաբորատոր չափանիշ․ հետևյալներից առվազն մեկը

1. հեպատիտ Ա-ի վիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում շիճուկում կամ կղանքում.
2. հեպատիտ Ա-ի վիրուսի նկատմամբ առաջացած մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում.
3. կղանքում հեպատիտ Ա-ի վիրուսի հակածնի հայտնաբերում:
⦁ Համաճարակաբանական չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը 1.մարդուց մարդ փոխանցում․ 2.ընդհանուր աղբյուրի ազդեցություն․ 3.բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն․ 4.շրջակա միջավայրի ազդեցություն։

⦁Դեպքի դասակարգում․

1.կասկածելի դեպք կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում