✅ Sputnik-V պատվաստանյութի ազդեցությունը նման է AstraZeneca պատվաստանյութին, սակայն ի տարբերություն մյուս նման պատվաստանյութերի, այն կիրառվում է պատվաստանյութի երկու փոքր-ինչ տարբեր բաղադրիչների տեսքով` առաջին և երկրորդ դեղաչափերի համար: Ապացուցվել է, որ այն արդյունավետ է և անվտանգ, առանց փորձարկման ընթացքում պատվաստանյութի հետ կապված լուրջ անբարենպաստ դեպքերի:
III փուլի կլինիկական փորձարկման միջանկյալ արդյունքները ցույց են տալիս բարձր պաշտպանիչ ազդեցություն՝ բոլոր մասնակից տարիքային խմբերի համար` համաձայն Lancet ամսագրում հրապարակված հետազոտությունների: Պատվաստանյութի արդյունավետությունը 91,6% է:
https://www.bbc.com/news/health-55900622, https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(21)00191-4/fulltext
✅ AstraZeneca-ն առաջին պատվաստանյութն է, որի համար փաստվել է, որ վերջինս էապես դանդաղեցնում է վիրուսի փոխանցումը: Պատվաստանյութը կարող է կրճատել վիրուսի փոխանցումը գրեթե երկու երրորդով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ պատվաստանյութն ավելի արդյունավետ է, եթե երկու դեղաչափերի միջև ինտերվալը չորս շաբաթից ավել է: Պատվաստանյութի երկու դեղաչափերից հետո ՊՇՌ թեստերի դրական արդյունքները նվազում են կիսով չափ , իսկ մեկ դեղաչափից հետո՝ 67%-ով: Հետազոտությունը նաև փաստում է, որ պատվաստանյութը կարող է էական պաշտպանություն առաջացնել մեկ դեղաչափից հետո՝ ըստ գնահատումների ապահովելով մոտ 76% արդյունավետություն առաջին դեղաչափին հաջորդող երեք ամիսների ընթացքում:
https://www.nytimes.com/live/2021/02/03/world/covid-19-coronavirus?referringSource=articleShare, https://edition.cnn.com/2021/02/03/health/astrazeneca-vaccine-transmission-gbr-intl/index.html
✅Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջինը արտակարգ իրավիճակներում կիրառելու համար հաստատվել է Pfizer պատվաստանյութը: Փորձագետների կողմից վերանայվել են կլինիկական փորձարկումների տվյալները և եզրակացվել, որ պատվաստանյութը համապատասխանում է ԱՀԿ-ի անվտանգության և արդյունավետության խիստ չափանիշներին: Համաձայն վերջին հետազոտության արդյունքների` պատվաստանյութի մեկ դեղաչափից հետո ապահովվում է 90% պաշտպանություն, որը ձևավորվում է պատվաստումից հետո՝ 14-ից 21-րդ օրերի ընթացքում:
https://www.who.int/news/item/31-12-2020-who-issues-its-first-emergency-use-validation-for-a-covid-19-vaccine-and-emphasizes-need-for-equitable-global-access, https://www.theguardian.com/world/2021/feb/03/one-pfizerbiontech-jab-gives-90-immunity-from-covid-after-21-days
Մնացե՛ք տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք կա բուժօգնության։ Մի՛ գնացեք աշխատանքի կամ ուսման վայր, մի՛ այցելեք հասարակական վայրեր, մի՛ օգտվեք հասարակական տրանսպորտից/ տաքսիներից։ Մթերքի, այլ գնումների կամ դեղամիջոցների անհրաժեշտության դեպքում՝ աշխատեք դրանք պատվիրել հեռախոսով կամ առցանց։
Եթե բնակվում եք մի վայրում, որտեղ Ձեզ հետ միասին կան տան անդամներ կամ այլ անձինք՝ մեկուսացվե՛ք բացվող պատուհանով լավ օդափոխվող տարածքում։ Ապահովեք ամբողջ տարածքի ախտահանումը 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչով։ Պարբերաբար պատշաճ կերպով մաքրե՛ք լոգարանը, սահմանե՛ք լվացվելու և լոգանք ընդունելու համար հերթականություն, ըստ որի՝ մեկուսացված անձը պետք է վերջինն օգտվի լոգարանից և այնուհետև մանրակրկիտ մաքրի այն։ Առանձնացրե՛ք մեկուսացված անձի սրբիչը (և՛ լոգանքի, և՛ ձեռքերի) տան մյուս անդամների սրբիչներից։
Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն (1 մ)։ Խուսափե՛ք գրկախառնություններից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։
Բոլոր բժշկական այցելությունները նախապես քննարկե՛ք համապատասխան մասնագետի հետ։
Կրեք, երբ գտնվում եք ուրիշների հետ մի սենյակում։
Հազալիս և փռշտալիս փակե՛ք բերանը և քիթը մեկանգամյա անձեռոցիկով։ Գցե՛ք անձեռոցիկները պլաստիկ աղբի տոպրակի մեջ, և անմիջապես լվացե՛ք ձեռքերը։
Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով և ջրով առնվազն 20 վայրկյանի ընթացքում և մանրակրկիտ չորացրեք։ Խուսափեք չլվացված ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց։
Առանձնացրե՛ք սպասքը, սրբիչները, անկողնային պարագաներ և այլ իրերը տան մյուս անդամներից։ Այս իրերն օգտագործելուց հետո, մանրարկրկիտ լվացեք դրանք օճառով և ջրով։
Ձեզ հետ տանը կարող են մնալ միայն Ձեր տան անդամները։ Հյուրեր մի՛ հրավիրեք և մի՛ ընդունեք։ Շփվե՛ք առցանց։
Աշխատեք հեռու մնալ Ձեր տնային կենդանիներից։ Եթե անխուսափելի է՝ ապա լվացե՛ք ձեռքերը նախքան շփումը և շփումից հետո։
Լվացքի ժամանակ ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան՝ լվացքի փոշու համադրությամբ։ Չորացրեք և արդուկեք թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Կրեք մեկանգամյա ձեռնոցներ և գոգնոց, երբ գործ ունեք աղտոտված իրերի հետ։
Լվացքը լվացքատուն մի՛ ուղղարկեք։
Օգտագործած անձեռոցիկները, դիմակները և այլ կենցաղային աղբը հավաքեք աղբի համար նախատեսված տոպրակներում և լցվելուն պես կապեք, տեղադրեք մեկ այլ տոպրակի մեջ և կրկին կապեք, որից հետո աղբը հեռացրեք:
Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշաններ, զանգահարեք 060838300։ Արտակարգ դեպքում զանգահարեք շտապ օգնություն և տեղեկացրեք օպերատորին, որ գտնվում եք ինքնամեկուսացման մեջ։ Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.ncdc.am։