Այս բաժնում կարող եք գտնել հավաստի և թարմացված տեղեկատվություն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերաբերյալ, որը գրանցվել է 2019 թ. վերջին Չինաստանում։
Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնովիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտարարել է համավարակ՝ պայմանավորված Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)։