Կարմրուկի աշխարհագրությունը մեծանում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տվյալների համաձայն 2018 թ. առ այսօր տարածաշրջանի 53 երկրից 47-ում կարմրուկով հիվանդացել է 82.596 անձ, որոնցից 72-ն ավարտվել է մահվան ելքով: Կարմրուկի առավել անբարեհաջող իրավիճակ է Ուկրաինայում, Վրաստանում, Ալբանիայում, Չերնոգորիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում: Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ  հիվանդություն է, որը բնորոշվում է […]

Շարունակվում է բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման գործընթացը

2019 թ. մեկնարկում է «Առողջ ապրելու ԻՄ քայլը» ծրագիրը։ Ծրագրով նախատեսվում է առաջնային օղակի բժիշկների այցելություն այն բնակիչներին, որոնք վերջին տարվա ընթացքում չեն հաճախել բուժհիմնարկ: Ծրագրի իրականացման ընթացքում մասնագետներն իրենք կփորձեն հայտնաբերել առավել տարածված այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են զարկերակային հիպերտենզիան և շաքարային դիաբետը: Ի դեպ, բնակչության հենց նշված թիրախային մասն էլ կստանա մասնագիտական խորհրդատվություն ֆիզիկական […]

Գնահատվել են վարակի հսկողության տարբեր բաղադրիչների կարողություններ 118 ԲԿ-ներում

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից 2018 թ. ընթացքում էլեկտրոնային ձևաչափով իրականացվել է վարակի հսկողության տարբեր բաղադրիչների կարողությունների գնահատում հանրապետության 118 բժշկական կազմակերպություններում: Արդյունքում պարզվել է, որ վարակի հսկողության ծրագրեր ունեցող բժշկական կազմակերպությունների թիվն ավելացել է 5-ով։ Ուսումնասիրված բժշկական կազմակերպություններից 98,3%-ում նախկին 91,6% փոխարեն առկա է վարակի հսկողության ծրագիր, որը գործադրման փուլում […]

Նախատեսվում է կազմել Երևան քաղաքի աղմուկի ամբողջական քարտեզ

Աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է և համարվում է շրջակա միջավայրի վնասակար աղտոտման կարևորագույն գործոններից մեկը։ Այն ոչ պակաս վտանգավոր է քան օդի և ջրի աղտոտումը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, համաձայն Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների՝ Երևան քաղաքում ձևավորվել է աղմուկի դեմ պայքարի ծրագիր, որի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել քաղաքի առավել […]

Կարմրուկի դեպքեր են գրանցվում աշխարհի տարբեր երկրներում

Վերջին ժամանակահատվածում կարմրուկ հիվանդության տարածվածության աշխարհագրությունը մեծանում է՝ ներգրավելով աշխարհի տարբեր երկրներ։ Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՄՆ 10 նահանգներում տարեսկզբից նկատվում է կարմրուկի դեպքերի աճ (79 դեպք)։ Ֆիլիպիններում կարմրուկի բռնկումն արդեն տաարծվել է մի քանի մարզերում։ Հունվարի 26-ի դրությամբ արձանագրվել է 575 դեպք 9 մահվան […]

Լա՛վ մտածեք նախքան ծխախոտ օգտագործելը

Ծխախոտի օգտագործումը չարորակ նորագոյացությունների, մասնավորապես՝ շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկային գործոնն է: Ամբողջ աշխարհում չարորակ նորագոյացություններից մահացության մոտ 22%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ, իսկ 10-15%-ը` ծխախոտի երկրորդային ծխի վնասակար ազդեցությամբ: Ծխախոտի նույնիսկ մեկ ծուխը պարունակում է այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսիք են բութանը, հեքսամինը, սոսինձը, շմոլ գազը, ամոնիումը, կադմիումը, նիկոտինը, մեթանոլը և մկնդեղը։ […]

Չիկունգունյա տենդ. Ի՞նչ է այն և ինչպե՞ս է արտահայտվում

Չիկունգունյա տենդը սուր արբովիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդ՝ մոծակների միջոցով։ Մինչև 2013 թ. չիկունգունյա վիրուսով պայմանավորված հիվանդություն գրանցվել է Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների երկրներում։ Չիկունգունյա տենդի հարուցիչը արբովիրուսն է, որը պատկանում է Ալֆավիրուս (Alphavirus) ցեղի Տոգավիրուսների ընտանիքին (Togaviridae): Վիրուսն առաջին անգամ անջատվել է 1953 թվականին Տանզանիայում, ՌՆԹ վիրուս է, փոխանցվում […]

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունանում է

Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն` փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը նվազել է՝ 1275: Հոսպիտալացումներում դիտվում է կայունացում. հոսպիտալացված է 781 հիվանդ, 92,8%-ը`  երեխաներ են: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ […]

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր. ուշադրության կենտրոնում արգանդի պարանոցի քաղցկեղն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանում կանանց շրջանում առավել տարածված քաղցկեղի տեսակներից է արգանդի պարանոցի քաղցկեղը։ Միայն 2018 թ. արձանագրվել է հիվանդության 69.000 նոր դեպք, որոնցից 30.000-ն ավարտվել է մահվան ելքով։ Մինչդեռ արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը, ի տարբերություն քաղցկեղի այլ տեսակների, հնարավոր է կանխրագելել պատվաստման միջոցով։ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ […]

Ինչպե՞ս կանխարգելել շաքարային դիաբետը

Շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ: Հիվանդությունն առաջացնում է նյութափոխանակության խանգարումներ, անոթային, նյարդային, ինչպես նաև այլ օրգան համակարգերի ախտահարումներ: Շաքարային դիաբետի առաջնային ախտանշաններն են շարունակական անհագ ծարավը, շարունակական անհագ քաղցը, առատ […]

Ի՞նչ պատվաստումներ է անհրաժեշտ ստանալ նախքան ճամփորդելը

Երբ մարդ որոշում է ճամփորդել, բացահայտել նոր երկրներ ու մշակույթներ, ոչ քիչ դեպքերում նաև ենթարկվում է որևէ վարակիչ հիվանդություն ձեռք բերելու վտանգին: Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ ուղղակի խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է Աեդես […]

Ի՞նչ է կարմրուկը և ինչպե՞ս կանխարգելել

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե […]