Կարմրուկի և պատվաստումներով կանխարգելվող այլ հիվանդությունների առումով իրավիվիճակը աշխարհում և հանրապետությունում

2019 թ. Հայաստանում գրանցվել է կարմրուկի 2 բերովի դեպք: Կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի  քաղաքացու մոտ, իսկ երկրորդ բերովի դեպքը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով: Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող […]

Արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք

Ս․թ․ մարտի 6-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի երկրորդ դեպքը: Հիվանդը ժամանել է Բրյուսելից Վրաստան, այնուհետև Հայաստան փետրվարի 20-ին, որի մոտ կլինիկական երևույթները սկսել են ի հայտ գալ փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով: Նշենք, որ Հայաստանում 2019 թ․ կարմրուկի բերովի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ:Մարտի […]

ԿԿԽ պատվաստման և աուտիզմի զարգացման միջև որևէ կապ չի կարող լինել

Դանիայում իրականացված ծավալուն ուսումնասիրության արդյունքները, որի վերաբերյալ գիտական հոդվածը հրապարակվել է Annals of Internal Medicine բժշկական ամսագրում, ապացուցում են, որ չկա որևէ կապ կարմրուկ, կարմրախտ և խոզուկ հինադությունների դեմ համակցված պատվաստման և աուտիզմի զարգացման միջև։ Հետազոտության ընթացքում մասնագետներն ուշադրություն են դարձրել աուտիկ ուղղվածության խանգարումների ռիսկի այնպիսի գործոնների, ինչպիսիք են վաղաժամ ծննդաբերությունը, ծննդաբերության եղանակը, ծնողների տարիքը, […]

Արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելի է

Արգանդի պարանոցի քաղցկեղը հանրային առողջության արդի խնդիրներից մեկն է, որը հնարավոր է կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղի կանոնավոր հետազոտությունների և մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ ժամանակին կատարվող պատվաստումների շնորհիվ։ Հայաստանի Հանրապետությունում արգանդի պարանոցի քաղցկեղի տարածվածությունը նվազեցնելու և կանխարգելելու նպատակով հանրապետությունում 2015 թ. մեկնարկել է ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային ծրագիրը, որի շրջանակներում 30-60 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի […]

«Պրակտիկ կենսանվտանգություն և կենսաբանական ռիսկերի գնահատում» խորագրով դասընթաց

Կայացել է «Ինտեգրված որակյալ լաբորատոր ծառայություններ» ընկերության փորձագետների կողմից կազմակերպված «Պրակտիկ կենսանվտանգություն և կենսաբանական ռիսկերի գնահատում» խորագրով 2019 թ. անդրանիկ դասընթացը: Դասընթացն անցկացվել է տեսական և գործնական պարապմունքների ձևաչափով՝ ներառելով իրավիճակային վարժանքներ և իմիտացիոն խաղեր, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում լաբորատորիայում ներգրավված մասնագետներին ինչպես ավելի արագ կողմնորոշվելու, այնպես էլ առավել արդյունավետ ու վստահ գործելու լաբորատորիայում ստեղծված […]

Ալկոհոլի բացասական ազդեցությունները

Ալկոհոլը հանդիսանում է կախվածություն առաջացնող հոգեակտիվ նյութ, որը հարյուրամյակներ շարունակ լայնորեն կիրառվում է բազմաթիվ մշակույթներում: Ալկոհոլի պատճառով առաջացած հիվանդությունների զգալի մասը պայմանավորված է կանխատեսված և չկանխատեսված, ինչպես նաև սուիցիդալ մտադրությունների, բռնությունների և ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով առաջացած վնասվածքներով: Ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված մահացու վնասվածքները հիմնականում հանդիպում են ավելի երիտասարդ տարիքի անձանց շրջանում: Ամբողջ աշխարհում ալկոհոլային խմիչքների չարաշահման հետևանքով […]

Ջրամատակարարումը՝ ջրով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոց

Շրջակա միջավայրի գործոնների աղտոտումը, իսկ ֆիզիկական գործոնների թույլատրելի սահմանների գերազանցումը կարող է հանգեցնել բնակչության շրջանում առողջության խնդիրների առաջացման։ Ջուրը, լինելով շրջակա միջավայրի գործոն, կենսական նշանակություն ունի կյանքի համար, սակայն քաղցրահամ խմելու ջրի պաշարները սահմանափակ են: Բնակչությանը տրվող ջրի որակի պահպանումը կարևոր է բնակչության առողջության պահպանման, ջրամատակարարման, սննդի արդյունաբերության և ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման տեսակետից: Ջրի […]

Ինչպե՞ս կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը

Կրծքագեղձի քաղցկեղը կրծքագեղձի չարորակ նորագոյացություն է, որը կանանց մոտ չարորակ նորագոյացությունների խմբում զբաղեցնում է առաջին տեղը: Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղով մինչև 1100 առաջնային հիվանդ, և ինչպես շատ երկրներում, Հայաստանում ևս նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության դեպքերի աճ: Հանրապետությունում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են 40-ից բարձր տարիքային խմբում, սակայն կարող […]

Ներկայացվել են վնասվածքների կանխարգելման սկզբունքները

Ս.թ. փետրվարի 22-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից կազմակերպվել է սեմինար, որի շրջանակներում մարզային մասնաճյուղերի և Երևանի քաղաքային մասնաճյուղի մանկական վնասվածքների համաճարակաբանական հսկողության պատասխանատուներին ներկայացվել են դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում տարբեր տեսակի վնասվածքների կանխարգելման սկզբունքները։ Նշենք, որ ոլորտում իրականացվող աշխատանքները կնպաստեն ինչպես անբարենպաստ պայմանների վերացմանն ու անվտանգ պայմանների ստեղծմանը, այնպես էլ […]

Հագնվենք եղանակին համահունչ

Վերջին օրերին հանրապետությունում՝ մասնավորապես Երևանում, դիտվում են «արևային օրեր», ինչը քաղաքացիների համար ստեղծել է ձմեռային արտահագուստից առավել թեթև արտահագուստի անցնելու հիմք: Մրսածության գործոնը բացառելու նպատակով ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին հագնվել եղանակին համահունչ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունը դեռևս գտնվում է ձմռան սեզոնում, որը բարենպաստ է գրիպի և […]

Մալարիայի էլիմինացման վերահսկման կոմիտեի նիստում ներկայացվել է մեր երկրի հաջող փորձը

Դեռևս 2011 թ. Հայաստանի Հանրապետությունն Առողջապահության համաշխարահային կազմակերպության կողմից վկայագրվել է որպես մալարիայից ազատ տարածք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2006 թ. ի վեր երկրում չեն արձանագրվում մալարիայի տեղական դեպքեր: Սակայն, նկատի ունենալով մալարիայի փոխանցող մոծակների առկայությունը Հայաստանում, շարունակվում են բազմոլորտ միջոցառումներ՝ ուղղված մալարիայի կրկին արմատավորման կանխարգելմանը: Հաշվի առնելով Հայաստանի հաջողությունները մալարիայի էլիմինացման և ԱՀԿ […]

Սրտամկանի ինֆարկտի ռիսկի գործոնները Հայաստանում

Ամբողջ աշխարհում մահվան հիմնական պատճառ են հանդիսանում սրտանոթային հիվանդությունները: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2016 թ. տվյալների՝ սրտանոթային հիվանդությունների պատճառով մահերի 85% դեպքում մարդիկ մահացել են սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի հետևանքով: Սրտանոթային հիվանդությունները հնարավոր է կանխել: Հայաստանում ռիսկի գործոնների տարածվածության բացահայտման նպատակով 2015 թ.ի վեր իրականացվում է սրտամկանի սուր ինֆարկտի պասիվ դետքային համաճարակաբանական հսկողություն ընտրված պարեկ […]