Իրականացվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակում նախարարին է ներկայացվել ռիսկի խմբերի շրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետներդրումային գնահատումը: Թիմը հսկայական աշխատանք է տարել հավաքելու այն փաստարկները, որոնք կնպաստեն սեզոնային գրիպի պատվաստման իրազեկմանը: Հետներդրումային գնահատումն անցկացվել է երկրում սեզոնային գրիպի դեմ […]

Ինչպե՞ս խուսափել օձի խայթոցից

Արդեն մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները, շուտով կտրուկ կաճի նաև բնության գրկում հանգստացողների թիվը և բարձրանում է մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի: Հայաստանի Հանրապետությունում օձերի առավել հաճախ հանդիպող տեսակներից են իժը, վահանագլուխը և պղնձօձը: Որպես կանոն, օձի հետ հանդիպումը տեղի է ունենում անսպասելի, սակայն օձը երբեք չի հարձակվում. օձերը խայթում են միայն […]

Խուսափե՛ք անհայտ ծագման սունկ օգտագործելուց

Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սնկից թունավորման դեպքեր։ Սնկից առաջացած թունավորումները ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական հիմնական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուտինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, […]

Աշխատաժողով՝ «Մեկ առողջություն» գաղափարի շրջանակում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանի, ինչպես նաև կենտրոնական ապարատի և մասնաճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ ս.թ. մայիսի 15-ին մեկնարկել է «Միջազգային առողջապահական կանոնների միացյալ արտաքին գնահատման – Անասնաբուժական ծառայությունների գնահատման կամրջում» թեմայով եռօրյա ազգային աշխատաժողովը։ Աշխատաժողովն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կենդանիների առողջության միջազգային կազմակերպության հետ համատեղ։ Աշխատաժողովի ընթացքում նախատեսվում […]

Ինչպե՞ս կանխարգելել լեյշմանիոզների տարածումը

Լեյշմանիոզները պատկանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված «Վերացված (մոռացված) վարակիչ հիվանդություններին», որոնք, սակայն, վերջին ժամանակահատվածում նորից տարածում են ստանում: Աշխարհի ավելի քան 98 երկրներում ամեն տարի արձանագրվում է լեյշմանիոզի 2 մլն դեպք: Լեյշմանիոզների հարուցիչները մակաբույծներ են: Վարակի աղբյուրը հիմնականում հիվանդ շներն են: Լեյշմանիոզների փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով, որոնք հիմնականում ձվադրում են օրգանական […]

Ի՞նչ անել, եթե հայտանաբերել եք տիզ

Տզերը միջատներ չեն, այլ սարդակերպեր, որոնք սնվում են արյունով զարգացման յուրաքանչյուր փուլում (թրթուր, նիմֆա, հասուն ձև): Արյունով սնվելու համար տզերը կպչում են ողնաշարավորների մաշկին և արյուն ծծում, յուրաքանչյուր «սննդի ընդունումը» կարող է տևել մի քանի օր: Հայտնի է տզերի ավելի քան 900 տեսակ, որոնք տարածված են ամենուրեք՝ արևադարձային գոտիներից մինչև բարեխառն կլիմա ունեցող և անգամ […]

Խիստ մտահոգիչ է երեխաների վնասվածքների խնդիրը. Արսեն Թորոսյան

Միավորված ազգերի կազմակերպության հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ներկա են գտնվել նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ոստիկանության, հասարակական կազմակերպությունների և այլ ներկայացուցիչներ: Մինչ ասուլիսը` նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանի ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը միասին բեմադրել են ավտովթար՝ ցույց տալու […]

«Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS), Դիրքորոշման գլոբալ համակարգի (GPS) սարքավորումների օգտագործումը դաշտային պայմաններում» թեմայով դասընթաց

Հատուկ վտանգավոր վարակների կրողների և փոխանցողների շրջանում վարակների վաղաժամ հայտնաբերման նպատակով մեկնարկել են դաշտային պայմաններում հետազոտությունները, ինչը յուրաքանչյուր տարի թույլ է տալիս հայտնաբերելու կրծողների շրջանում տեղային բռնկումները, առանձին վարակիչ հիվանդությունների առումով դրանց վարակվածությունը և հիմք է հանդիսանում բնակչության շրջանում ժամանակին կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման համար: Բացի նշված աշխատանքների իրականացումը կարևոր է նաև արդեն առկա տվյալների վերլուծությունը, […]

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ

Կատաղությունը (հիդրոֆոբիա) — վիրուսային վարակիչ (զոոնոզ) հիվանդություն է: Մարդու մոտ հիվանդությունն արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով: Կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց (ռեզերվուար) համարվում են գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները իսկ կենցաղում` ընտանի (շներ, կատուներ) […]

Ընտանի թռչուններն ու սալմոնելոզը

Ընտանի թռչունների մարմնում (փետուր, ոտք և կտուց), ինչպես նաև արտաթորանքում կարող են լինել սալմոնելայի մանրէներ, նույնիսկ եթե նրանք թվում են մաքուր և առողջ։ Մանրէները կարող են տարածվել վանդակների, հավանոցի, կերակրման և ջրի համար նախատեսված տարաների, խոտի, բույսերի և հողի վրա, որտեղ ապրում են թռչունները։ Մանրէները կարող են տարածվել նաև թռչուններին խնամող մարդկանց ձեռքերի, կոշիկի, հագուստի […]

Պատվաստումների հերոսները

Յուրաքանչյուր տարի Իմունականխարգելման եվրոպական շաբաթը հնարավորություն է ընձեռնում մեկ անգամ ևս ընդգծել հանրային առողջապահության ոլորտում պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը: «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների միջոցով բարձրանում է պատվաստումների վերաբերյալ հանրային իրազեկումը: Եվրոպական երկրներն օգտագործում են «Իմունականխարգելման եվրոպական շաբաթը»՝ որպես հնարավորություն՝ բարձրացնելու բնակչության իրազեկումը կյանքի բոլոր փուլերում պատվաստումների կարևորության վերաբերյալ: Այն մեկ […]

Հայաստանը՝ պոլիոմիելիտից ազատ երկիր

Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995թ. այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002թ. Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր և այդ կարգավիճակը պահպանվում է առ այսօր: 1994-1995թթ. Հայաստանում դիֆթերիայի բռնկումից հետո զանգվածային պատվաստումների շնորհիվ համաճարակային իրավիճակը կայունացել է և 2000թ. ի վեր […]