Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995թ. այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002թ. Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր և այդ կարգավիճակը պահպանվում է առ այսօր:

1994-1995թթ. Հայաստանում դիֆթերիայի բռնկումից հետո զանգվածային պատվաստումների շնորհիվ համաճարակային իրավիճակը կայունացել է և 2000թ. ի վեր դեպքեր չեն աձանագրվում:

Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է ու բարենպաստ: 2007թ. կարմրուկի և կարմրախտի դեմ իրականացված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումներում պատվաստման ենթակա երեխաների մոտ 96-97 տոկոս ընդգրկվածության ապահովման արդյունքում այդ ժամանակից ի վեր հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի դեպքեր չեն արձանագրվում:

Leave a reply