Սիբիրյան խոց

Սիբիրյան խոցը` վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է: Վարակի աղբյուրը` խոշոր և մանր եղջերավորները, ձիերը և ուղտերը: Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց:  Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի: Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը […]

Արձանագրվել է բոտուլիզմի դեպք

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է կայուն […]

Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել

Պատվաստումից հետո Ձեր երեխային անհրաժեշտ է ավելի շատ սեր, խնամք և հոգատարություն: Որոշ պատվաստումներ, որոնք պաշտպանում են երեխային ծանր հիվանդություններից, կարող են առաջացնել ժամանակավոր անհանգստություն: Այստեղ այն հարցերի պատասխաններն են, որոնք հաճախ առաջանում են ծնողների մոտ երեխաների պատվաստումից հետո: Պատվաստումները կարող են լինել ցավոտ, բայց չպետք է մոռանալ, որ հիվանդությունն ավելի մեծ վնաս և ցավ […]

Արձանագրվել է կարմրուկի բերովի դեպք

Հայաստանում սեպտեմբերի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ուկրաինայից օգոստոսի 31-ին: Կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 3-ին՝ ջերմության բարձրացում, թուլություն, իսկ սեպտեմբերի 6-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը դիմել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ախտորոշվել է «կարմրուկ»: Տվյալ պահին հիվանդի մոտ կա կոնյուկտիվիտ, հազ, կոկորդի կարմրություն, […]

Գետաշեն համայնքի բնակիչների մոտ արձանագրվել է սիբիրյան խոց

Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով Արմավիրի մարզի Գետաշեն համայնք […]

Կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի հավատարմագրում

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում: Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2020 թվականի համար, ինչը նշանակում է, […]

Աղիքային վարակների ռիսկերն ու կանխարգելումը

Աղիքային վարակներ արձանագրվում են տարվա ցանկացած ժամանակահատվածում, սակայն ամռանը ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ աղիքային վարակների առաջացման և տարածման համար: Աղիքային վարակների համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ այսօր հանրապետությունում արձանագրված աղիքային վարակների գերակշիռ մասը բաժին է ընկնում սննդային գործոնին: Հաճախ աղիքային վարակների դեպքերի առաջացմանը նպաստում են տնային խնջույքները, երբ սննդամթերքը պատրաստվում է սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ […]

Գեղհովիտ համայնքում կանխարգելման աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։ Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան:

Արձանագրվել են աղիքային վարակի դեպքեր

Օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ, աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և […]

«Փաստերի ստուգման հարթակը» խեղաթյուրում է փաստերը

Սույն թվականի օգոստոսի 20-ին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել է «Պոլիոմիելիտի կրկնակի պատվաստումն իրականացվել է օրենքի խախտմամբ» վերտառությամբ հոդված /հղում՝ https://fip.am/8003?fbclid=IwAR3jcCVHGo099XkNaR0d-XVWQKxOm3fE7cExNYKouvszWkPeMEXFxFjUBu0, որտեղ ներկայացվում են ամբողջովին խեղաթյուրված փաստեր:     Հոդվածը վերաբերում է Առողջապահության նախարարի 2019 թվականի մայիսի 15-ի թիվ 1231-Ա հրամանով իրականացված պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներին: Մասնավորապես, հոդվածում նշվում է, որ  «պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումները հակասում են […]

Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել

Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել առ այն, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու […]