Տոնական օրերին վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը հանգիստ է եղել

2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել: Տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, […]
Պայթուցիկներից/հրավառություններից տուժել է 95 անձ

Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում. 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր) 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի 74 (78%) դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր […]
Ռոտավիրուսային պատվաստումն ավելին է, քան սպասվում էր

Ռոտավիրուսային պատվաստանյութը, որը Պատվաստումների ազգային օրացույցով կատարվում է 6 և 12 շաբաթականում, պաշտպանում է ոչ միայն ռոտավիրուսային վարակներից՝ ծանր գաստրոէնտերոկոլիտներ, որոնք ուղեկցվում են փսխումով և լուծով, այլև կանխում է ասիմպտոմատիկ վարակները (առանց դիարեայի), նյութափոխանակության խանգարումները՝ ցելիակիան (գլյուտամինաթթվի անտանելիություն): Հետազոտությունները ցույց են տվել, որ ռոտավիրուսային պատվաստում ստացած երեխաների մոտ դիտվում է նաև առաջին տիպի շաքարային դիաբետի […]
Տոնական ճաշատեսակներ պատրաստելու 5 պարզ կանոն

Ամանորյա տոներին սննդային թունավորումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների։ Մասնավորապես անհրաժեշտ է. Պահպանել մաքրություն Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես հում մթերքի՝ մասնավորապես հում մսի հետ շփվելիս: Բացի այդ պետք է մաքուր պահել սնունդ պատրաստելու ժամանակ օգտագործվող մակերեսներն ու խոհանոցային պարագաները: Առանձնացնել հում մթերքը պատրաստի մթերքից […]
ԲՑԺ պատվաստանյութի օգուտները տուբերկուլոզից այն կողմ

Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված ԲՑԺ պատվաստման իրականացումը նորածնի կյանքի առաջին 48 ժամերի ընթացքում կանխարգելում է ոչ միայն տուբերկուլոզի ծանր ձևերը՝ տուբերկուլոզային մենինգիտ և դիսսիմինացված տարածուն տուբերկուլոզ, այլև նաև ապահովում է ոչ սպեցիֆիկ պաշտպանություն (հետերոլոգիական), ինչն ապացուցվել է բազմաթիվ հետազոտություններով, մասնավորապես՝ ԲՑԺ պատվաստումը նպաստում է ցանկացած ծագման շնչառական վարակներից և սեպսիսից հոսպիտալացումների նվազեցմանը, ԲՑԺ պատվաստումը կանխում […]
Առողջապահական համապարփակ ապահովագրություն

Ինչ է առողջապահական համապարփակ ապահովագրությունը, ինչպիսի փաթեթ է ներառում իր մեջ, ինչպես է կառավարվում ապահովագրությունը և որոնք են ֆինանսական աղբյուրները. հարցերի պատասխանները` սոցիալական հոլովակում:
Հակապատվաստումային քարոզը կարող է վտանգել հանրային առողջությունը

Վերջին օրերին կրկին ակտիվացել է հակապատվաստումային քարոզը: Որոշ անձինք, որոնք նախկինում հայտարարում էին, թե իրենք դեմ չեն պատվաստումներին, այլ ուղղակի բարձրաձայնում են ոլորտում առկա խնդիրները, այժմ ակնհայտորեն նշում են, որ դեմ են բոլոր պատվաստումներին: Տեղական հեռուստաընկերություններից մեկով եթեր հեռարձակվող մի հաղորդման շրջանակում, քննարկելով պատվաստումների թեման, հնչեցվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք որևէ աղերս չունեն իրականության և […]
Քննարկվել են տարածաշրջանում սանիտարական-համաճարակաբանական բարեկեցության առկա սպառնալիքներին հակազդելու միջոցները

Ս. թ. դեկտեմբերի 16-ին Մոսկվայում կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) սանիտարական-համաճարակաբանական բարեկեցության ապահովման համար պատասխանատու հանդիսացող անդամ պետությունների ծառայությունների ղեկավարների վեցերորդ աշխատաժողովը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում սանիտարական-համաճարակաբանական բարեկեցության առկա սպառնալիքներին հակազդելու միջոցները։ Լիագումար նիստը բացել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան։ Աշխատաժողովին մասնակցել են ՇՀԿ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները՝ Ղազախստանից, […]
Միջգերատեսչական աշխատանքային քննարկում

Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակին և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությանը: Քննարկումն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ինչպես նաև Երևանի առանձին բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչները: Կարևորելով այս հանդիպումը՝ առողջապահության նախարարի տեղակալ Լենա […]
Սամոայում արտակարգ իրավիճակ է. Կարմրուկը վերադառնում է

Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Սամոայում կարմրուկի բռնկումն է: Պատվաստումներից հրաժարումները, մի օր անպայման բերելու են բռնկումների: Եթե վարակը մուտք գործի երկիր, հանդիպելու է բոլորին, վարակվելու են բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն կամ պատվաստված են, սակայն ունեն իմունոդեֆիցիտ (ցածր իմունիտետ): Քանի որ կարմրուկը պատվաստումներով կառավարվող ամենավարակիչ (կոնտագիոզ) հիվանդությունն է, ինչքան շատ չպատվաստվածներ լինեն, այնքան կարմրուկի […]
Վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրություն Երևան քաղաքում

Երևան քաղաքում 10-12 տարեկան դպրոցականների շրջանում իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրություն: Դեռևս 2015թ. մշակվել և գործադրվել է Երևան քաղաքի 10-12 տարեկան դպրոցականների առողջական վիճակի վրա վարքագծային գործոնների ազդեցության 2015-2020թթ. հետազոտության ծրագրի գործադրման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի 10-12 տարիքային բնակչության շրջանում պատահականության սկզբունբով ընտրվել է 21 դպրոց, որոնց աշակերտների շրջանում […]
Պատվաստումները կյանքեր են փրկում

Աղվերանում մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» իրազեկման դասընթացը լրագրողների համար, որի ընթացքում ներկայացվել է պատվաստումներում ընդգրկվածությունը մեր երկրում, նաև քննարկվել են իմունականխարգելման ծրագրի մարտահրավերները։ Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևորել է պատվաստումների գործընթացը՝ որպես հիվանդությունների կանխարգելման լավագույն գործիք։ Միաժամանակ, պատրաստակամություն է հայտնել պատասխանել ոլորտին առնչվող բոլոր հարցերին՝ հաշվի առնելով, որ առողջապահության նախարարության […]