Երևան քաղաքում 10-12 տարեկան դպրոցականների շրջանում իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրություն:

Դեռևս 2015թ. մշակվել և գործադրվել է Երևան քաղաքի 10-12 տարեկան դպրոցականների առողջական վիճակի վրա վարքագծային գործոնների ազդեցության 2015-2020թթ. հետազոտության ծրագրի գործադրման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի 10-12 տարիքային բնակչության շրջանում պատահականության սկզբունբով ընտրվել է 21 դպրոց, որոնց աշակերտների շրջանում իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների (անառողջ սնուցում, ֆիզիկական ցածր ակտիվություն, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում) թվով 1085 հարցախույզ:

2019թ. մեկնարկել է ծրագրի 5-րդ փուլը: Հարցմանը մասնակցել են Երևան քաղաքի 20 դպրոցներից ընտրված աշակերտները: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղերի մասնագետների կողմից իրականացվել է հարցաթերթիկային հարցում (հարցաթերթը մշակվել է հիմք ընդունելով ԱՀԿ-ի հարցաթերթը, ռիսկի գործոնների քայլ առ քայլ մշտադիտարկման STEPS մեթոդաբանությունը): Մասնագետների կողմից իրակականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների ուսուցում՝ մասնավորապես անառողջ սնուցման, ֆիզիկական ցածր ակտիվության, թմրանյութերի և ծխախոտի օգտագործման, ալկոհոլի չարաշահման բացասական ազդեցությունների վերաբերյալ:

Ծրագիրն իրականացվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան քաղաքի 10-12 տարեկան դպրոցականների առողջական վիճակի վրա վարքագծային գործոնների ազդեցության 2015-2020 թթ. հետազոտության ծրագիրը հաստատելու և ներդնելու մասին» թիվ 3090-Ա հրամանի։

Leave a reply