Նոր կորոնավիրուսի հետազոտության արդյունքները եղել են բացասական

Չինաստանում նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 4-ի տվյալների համաձայն` Չինաստանում արձանագրվել է 20471 հաստատված դեպք` 425 մահվան ելքով, իսկ  աշխարհում գրանցվել է 20630 հաստատված դեպք: Ըստ չինական աղբյուրի՝ փետրվարի 5-ի, ժամը 10:00-ի դրությամբ արձանագրվել է կասկածելի 23260 դեպք, հաստատված 24367 դեպք`  492 մահվան ելքով, առողջացել է 898 […]

Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փետրվարի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Տիգրան Ավինյանը նշել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված առկա իրավիճակը, այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք արդեն ձեռնարկվել են, անդրադառնալ այն խնդիրներին, որոնց առերեսվում են Չինաստանից Հայաստան վերադառնալու […]

Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է

Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ: Այս օրերին բոլորը հետևում են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն հայտարարվել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ […]

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում փետրվարի 4-ը նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որի խորհուրդն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը բևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը և բուժումը: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում քաղցկեղի կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության իրականացումն առողջապահության առաջնահերթ խնդիրներից է: Այս համատեքստում հատկապես կարևորվում […]

Չինաստանից Հայաստան ժամանողները գտնվում են հսկողության ներքո

Կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ սահմանը հատելու պահից սկսած։ Անկախ ազգությունից՝ բոլոր այն անձինք, ովքեր եղել են Չինաստանում, գտնվում են ամենօրյա վերահսկողության ներքո։ Հայաստան ժամանող քաղաքացիների համար սահմանային հսկիչ կետերում լրացվում են հասցեական թերթիկներ, և սահմանվում է հսկողություն` ըստ իրենց բնակավայրի։ Չնայած նրան, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ հայտնի […]

Նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» տեղի է ունեցել ճեպազրույց, որտեղ մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսի թեստերի կիրառման հրահանգները և պարզաբանել դրանց առնչվող հարցերը: Նոր կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ հակտացվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, որոնք այժմ գտնվում են «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում: Դրանք 99%-ով ճշգրիտ են։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]

Ներկայացվել է վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների իրավիճակը

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները ներկայացրել են վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների առկա իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ միջոցառումները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխարգելման մոտեցումները։ Բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները հիմնախնդիր են` ինչպես եվրոպական զարգացած և զարգացող երկրների, […]

«Նոր կորոնավիրուսը» ավելացվել է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում

2019 թվականի դեկտեմբերից Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակի վարակ, որի հետևանքով աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» և հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ վարակի տարածմանը դիմակայելու համար: Այս համատեքստում այսօր կառավարությունն արտահերթ որոշում է […]

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել է կորոնավիրուսի իրավիճակը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին` քննարկելու նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Դեսպանը հայտնել է, որ իրավիճակը բարդ է, սակայն` կայուն: Չինաստանի մասնագետների կարծիքով` տագնապը կարող է տևել մեկ շաբաթ, այնուհետև կկայունանա: Թիան Էրլուն նշել է, որ հիվանդության առումով հիմա գագաթնակետն է, բայց վերահսկելի: Նա վստահեցրել է, որ […]

Ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի 2020 թ. հունվարի 30-ի թիվ 93-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով փոխվարչապետ Տ. Ավինյանի նախագահությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնի ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանը (հանձնաժողովի նախագահի […]

Մասնագետները ներկայացրել են նոր կորոնավիրուսի կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումները

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մանրամասն ներկայացրել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: ԱՀԿ […]