Բնության աղբի, հատկապես տերևների այրելու արդյունքում, օդում առաջանում է վնասակար նյութերի մեծ քանակ, որը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար

Տերևների այրումն արտազատում է մանր փոշիներ, ծխային գազեր և քիմիական միացություններ:Ի՞նչ վտանգներ ունի օդի աղտոտվածությունըՕդի աղտոտվածությունն առաջացնում է հետևյալ առողջական խնդիրները․Շնչառական դժվարություններ (խորը շունչ քաշելիս անհարմարություն, հազ, շնչահեղձություն)Սրտանոթային խնդիրների սրացումԱչքերի գրգռվածություն և արցունքահոսությունԳլխացավեր, հոգնածությունԵրեխաների մոտ՝ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներԽորհուրդՏերևները և այլ բուսական մնացորդները երբեք մի այրեք․ այրման ընթացքում արտազատվող ծուխն ու վնասակար մասնիկները սրացնում […]

2025թ․-ի Նոյեմբերի 17–19-ը Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը մասնակցել են The Pandemic Fund-ի հանդիպմանը

Հիմնադրամի գործունեության երեք հիմնական ուղղություններն են՝ հանրային առողջապահության ոլորտում հիվանդությունների վերահսկման համակարգերի ամրապնդում, լաբորատոր համակագերի արդիականացում,նպատակային առողջապահական աշխատուժի ձևավորում։ Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման (PPR) առաջնահերթությունների քննարկման մասնակցությունը վերահաստատում է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային առողջապահական նախաձեռնություններում և ազգային կարողությունների ամրապնդման կարևորությունը։Հանդիպումն ուղղված է ամրապնդելու հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկման համակարգերը, մարդկանց և կենդանիների հիվանդությունների «Մեկ […]

2025թ-ի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Վարակների կանխարգելում և հսկողություն ու հակամանրէային կայունություն» խորագրով ազգային կոնֆերանսը

Ամփոփվեցին Հայաստանի համար աննախադեպ հետազոտության արդյունքներ, որն իրականացվել էր 35 բժշկական կենտրոնում: Հիմնական նպատակն էր քննարկել առողջապահական հաստատությունների մակարդակով վարակների կանխարգելման և վերահսկման համակարգերի ամրապնդման, ինչպես նաև հակամանրէային դիմադրության և առողջապահության հետ կապված վարակների համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործման ճանապարհային քարտեզը։Կոնֆերանսը նախաձեռնել և իրականացրել են ՀՀ ԱՆ և ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնըՀամակազմակերպիչներ՝● ICAP Կոլումբիայի համալսարանի […]

Կարևորելով միջազգային համագործակցությունները՝ 2025թ-ի հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետներն այս անգամ Ղազախստանում էին

Կարևորելով միջազգային համագործակցությունները՝ 2025թ-ի հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետներն այս անգամ Ղազախստանում էին։Թեման «Կենսաանվտանգության և կենսաապահովման ապագա մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովն էր։ Այն միավորեց Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Արևելյան գործընկերության և միջազգային հանրության ոլորտի առաջատար փորձագետներին, հետազոտողներին և քաղաքականության մշակողներին։ Առաջնահերթ թեմաներն էին՝● Սինթետիկ կենսաբանության ոլորտի ձեռքբերումներ ● Արհեստական ​​բանականության դերը կենսաինժեներիայի բնագավառում● […]