Ինչու պետք չէ հակաբիոտիկ օգտագործել վիրուսի դեպքում
ՀՀ-ում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվել 2024 թվականի սեպտեմբեր ամսից

Պլանային պատվաստումներում բարձր ընդգրկվածությունը, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով իրականացված պատվաստումները նպաստեցին իրավիճակի կայունացմանը։Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է։ Այն փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկով վարակված մեկ անձը կարող է վարակել 10 չպատվաստված մարդուց 9-ին՝ սերտ շփման ժամանակ:Գաղտնի շրջանի տևողությունը 7-23 օր է, միջինը 10-14 օր։ Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: […]
Ինչ վտանգներ է ստեղծում բուժման համար հակամաներային կայունությունը
2025թ-ի դեկտեմբերի 11-12ը կայացել է Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջազգային գիտատեխնիկական 6-րդ համաժողը Սանկտ Պետերբուրգում

Մասնակցում են ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը և Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Մելիք-Անդրեասյանը: Համաժողովը հնարավորություն ընձեռեց ամրապնդել միջազգային գործընկերությունները, ներկայացնել Հայաստանի փորձն ու մոտեցումները, ինչպես նաև ծանոթանալ ոլորտի վերջին գիտական և մասնագիտական զարգացումներին։ Համաժողովի ընթացքում ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը ներկայացրեց նաև Սանկտ Պետերբուրգի Պաստերի […]
Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում
Հակաբիոտիկները գործում են միայն բակտերիալ վարակների դեմ և անարդյունավետ են վիրուսների՝ գրիպի, սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում

Ինչու՞ է կարևոր խուսափել անհարկի հակաբիոտիկներից.Անտեղի կամ կիսատ օգտագործումը բերում է հակաբիոտիկակայունության, երբ բակտերիաներն այլևս չեն արձագանքում բուժմանը։Արդյունքում պարզ վարակները կարող են դառնալ դժվար բուժելի։Ավելանում է բարդությունների և հոսպիտալացման ռիսկը։Ի՞նչ անել ձեզ և շրջապատին պաշտպանելու համար.Հակաբիոտիկ օգտագործեք միայն բժշկի նշանակմամբՀետևեք ձեռքի հիգիենային վարակներից պաշտպանվելու համարՀիշե՛քՀակաբիոտիկների ճիշտ կիրառումը մեր բոլորի առողջության պաշտպանության ուղին է:
Ինչպես խուսափել սնկից թունավորումներից
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվում է Երևան քաղաքի աղմուկի քարտեզի մշակում
2025թ․ի նոյեմբերի 29ին տեղի է ունեցել ՀՎԿ ազգային կենտրոնում ԱՀԿ փորձագետների, Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի մասնագետների, ինչպես նաև համաճարակաբանների և վարակաբանների մասնակցությամբ գործնական քննարկում

Թեման՝ հատուկ վտանգավոր վարակների ախտորոշում և մշտադիտարկման նոր ալգորիթմների մշակմում։Նախաձեռնությունն ուղղված է՝ վարակիչ հիվանդությունների ավելի ճշգրիտ և արագ ախտորոշմանը, հիվանդության սուր և քրոնիկ փուլերի հստակ տարբերակմանը, համապատասխան թեսթերի ճիշտ ընտրությանը, ինչպես նաև ավելորդ հետազոտություններից խուսափելուն։Միջազգային փորձի և ուղեցույցների տեղայնացումը կօգնի առավել արդյունավետ օգտագործել ռեսուրսները, բարձրացնել լաբորատոր աշխատանքի որակը և ապահովել ավելի արագ ու համակարգված արձագանք հանրային առողջության ոլորտում։
Փոքր խայթոց՝ մեծ սպառնալիք
Սուր շնչառական վարակներ
Իրազեկում-Պատվաստումներ