Առողջ ապրելակերպը ներդրում է քո ապագայի համար

Առողջ ապրելակերպը ներդրում է քո ապագայի համար

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչում հանդիպել են Հայաստանի մարզերի և Երևանի հավաքական թիմերը։ Այս տարի մրցաշարին մասնակցել է 1 479 աշակերտ՝ 865-ը մարզերից, 614-ը՝ Երևանի վարչական շրջաններից։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մրցաշարին ներկայացել է տեղեկատվական տաղավարով։ ՀՎԿԱԿ-ի մասնագետները մասնակիցների և այցելուների հետ խոսել են ֆիզիկական ակտիվության կարևորության, առօրյայում ավելի շատ շարժվելու և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին։
Շնորհավորում ենք մրցաշարի բոլոր մասնակիցներին։

Բնակչության իրազեկում