Հայաստանում մեկնարկած «Պատվաստումը հոգատարություն է» արշավի շրջանակներում Լոռու մարզի 65 տարեկանից բարձր անձինք հնարավորություն են ունեցել պատվաստվել  COVID-19-ի դեմ  իրենց բնակությանն ավելի մոտ գտնվող պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և համայնքային կենտրոններում՝ շրջիկ բժշկական թիմերի միջոցով:

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը  Լոռու մարզում  հետևել  է  պատվաստումային արշավի ընթացքին, զրուցել բնակիչների հետ։

Բացի COVID-19-ի դեմ պատվաստումներից, առաջարկվել է այլ կարևոր առողջապահական ծառայություններ, ներառյալ` ոչ վարակիչ հիվանդությունների՝ անեմիայի և շաքարային դիաբետի սքրինինգներ։

Leave a reply