Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում շարունակվում են իրականացվել պատվաստումներ շարժական կետերում:

Երևանում շարժական պատվաստումային կետեր են տեղակայված Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն մոլի» կայանատեղիում, «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում և «Կասկադ համալիրում»։ Աշխատանքներ են իրականացվում առաջիկայում շարժական պատվաստումային կետ տեղակայել նաև «Ռոսիա Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում։

Շարժական պատվաստումային կետեր են տեղակայված նաև Գյումրի և Վանաձոր քաղաքներում:

Շարժական պատվաստումային կետերն աշխատում են հետևյալ ժամանակացույցով.

 Շարժական կետ  Աշխատանքային օրերին  Շաբաթ-կիրակի
 Հյուսիսային պողոտա  12.00-20.00  12.00-20.00
 Դալմա Մոլ  16.00-20.00  14.00-19.00
 Մեգա Մոլ  16.00-20.00  14.00-19.00
 Կասկադ համալիր  16.00-20.00  17.00-21.00
 Ք. Վանաձոր  11։00-17։00  11։00-17։00
 Ք. Գյումրի  09։00-16։00  10։00-16։00

Հիշեցնենք, որ պատվաստումներն անվճար են։ «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Leave a reply