Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու նպատակով հանրային վայրերում շարունակվում են իրականացվել պատվաստումներ շարժական կետերում:
Երևանում շարժական պատվաստումային կետեր են տեղակայված Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն մոլի» կայանատեղիում, «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում և «Կասկադ համալիրում»։ Աշխատանքներ են իրականացվում առաջիկայում շարժական պատվաստումային կետ տեղակայել նաև «Ռոսիա Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի տարածքում։
Շարժական պատվաստումային կետեր են տեղակայված նաև Գյումրի և Վանաձոր քաղաքներում:
Շարժական պատվաստումային կետերն աշխատում են հետևյալ ժամանակացույցով.
Շարժական կետ | Աշխատանքային օրերին | Շաբաթ-կիրակի |
Հյուսիսային պողոտա | 12.00-20.00 | 12.00-20.00 |
Դալմա Մոլ | 16.00-20.00 | 14.00-19.00 |
Մեգա Մոլ | 16.00-20.00 | 14.00-19.00 |
Կասկադ համալիր | 16.00-20.00 | 17.00-21.00 |
Ք. Վանաձոր | 11։00-17։00 | 11։00-17։00 |
Ք. Գյումրի | 09։00-16։00 | 10։00-16։00 |
Հիշեցնենք, որ պատվաստումներն անվճար են։ «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:
Leave a reply